Տեխնիկական վերազինում, նոր խաղացանկ. Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավակնոտ ծրագրեր ունի

03.02.2020 14:46
1545

Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանը թատրոնի զարգացման հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ղարիբյանն ասաց, որ նոր խաղացանկ կազմելու մտադրություններ կան, նախատեսում են վերանորոգել թատրոնը:

«Թատրոնը սպառազինման կարիք ունի: Անհրաժեշտ է այն համալրել լուսային, ձայնային տեխնիկայով: Սկզբնական շրջանում կփորձենք ամեն բան մեր ուժերով անել`բեմադրել լավ ներկայացումներ, որոնց շահույթը հնարավոր կլինի օգտագործել ծրագրերն իրագործելու համար: Եթե ինչ-որ բաներ չհասցնենք անել, կդիմենք պետական ատյանների աջակցությանը»,-նշեց նա:

Ղարիբյանի խոսքով` նախկինում թատրոնում ցերեկային խաղացանկ չի եղել: «Անցյալ երեք ամսվա ընթացքում, երբ դեռ թատրոնի գեղարվեստական ղեկավար չէի, մանկապարտեզի երեխաների, դպրոցի աշակերտների համար ցերեկային ներկայացումներ բեմադրեցինք: Ներկայացրինք «Աշնան արև»-ը` նվիրված Հրանտ Մաթևոսյանի հոբելյանին, և այլ ներկայացումներ: Փետրվարի 22-23-ին կրկին առաջնախաղեր ունենք, 29-ին թատերասերների դատին մոնոներկայացում կհանձնենք: Խաղացանկն ամբողջությամբ թարմացնում ենք»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Անդրադառնալով թատրոնի դերասաններին` Ղարիբյանն ասաց, որ աշխատում է երիտասարդացնել թատրոնը, բայց Կապանում չկա ԵԹԿՊ-ի մասնաճյուղ, ուստի  երբեմն դերասանների են հրավիրում Երևանից: Նա շեշտեց, որ Կապանի թատրոնի արտիստները լավն են, որոնցից շատ բան է սովորում. նրանք էլ`իրենից: Վստահ է`արդյունքը դրական կլինի:

Ղարիբյանը հավելեց, որ Կապանում դերասանական ստուդիա հիմնելու մեծ ցանկություն ունի: «Թատրոնը պարբերաբար պետք է համալրվի երիտասարդներով, հակառակ դեպքում այն երկար ապրել չի կարող»,-եզրափակեց նա:

Իշխան Ղարիբյանը Կապանի Ա. Շիրվանզադեի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել փետրվարի 1-ից:

Անժելա Համբարձումյան

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12