TheTravel-ը ճամփորդասերներին առաջարկում է այցելել «Զորաց քարեր»

11.01.2020 15:56
1295

Ճամփորդական TheTravel կայքն ընթերցողներին առաջարկել է ճանապարհորդության հետաքրքրիր ուղղություններ. կայքն առանձնացրել է 20 տեսարժան վայրեր ամբողջ աշխարհից, որոնք, ըստ կայքի, ավելի հին են, քան Սթոունհենջը: Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև Հայաստանի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրը նկատել է՝ շատ հին քարերը բավականին տարածված են, բայց Զորաց քարերի ատամնավոր եզրերը այն դարձնում են շատ ավելի իսկական: Հայաստանի շքեղ ամառային տեսարանը նման վայրերը դարձնում է էլ ավելի գրավիչ՝ ճամփորդությունը պլանավորելիս:

«Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոնք երկար տարիներ իրարամերժ կարծիքներ են ունեցել Քարահունջ պատմամշակութային արգելոցի վերաբերյալ, համաձայնագիր են ստորագրել` որոշելով համատեղել ուժերը և պարզել Քարահունջն իրականում աստղադիտարա՞ն է, թե՞ հնավայր, բնակավայր, որն ունի դամբարանի կարգավիճակ:

Քարահունջը (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց է: Այն «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է: Մի շարք գիտնականներ և հետազոտողներ պնդում են, որ մեգալիթյան կառույցը աստղադիտարան է: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանաշերտ է:

 Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40