Ամիսներ շարունակ իրականացվող հիմնանորոգման շնորհիվ Կապան-Աղվանի ճանապարհը դարձել է բարեկարգ ու բարեհարմար

29.10.2022 13:28
1699

Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում չափազանց մեծ նշանակություն է ձեռք բերել Տաթեւ-Կապան ճանապարհը: Մ2-ին (Գորիս-Կապան մայրուղուն) փոխարինած տրանսպորտային այդ զարկերակը 2021-ի աշնանից դարձել է հանրապետության ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկը, եթե ոչ ամենածանրաբեռնվածը:

Դիտարկելով ճանապարհով իրականացվող բուռն եւ դադարում չունեցող երթեւեկությունը, հանգում ենք եզրակացության՝ առանց այդ զարկերակի կանոնավոր գործունեության հնարավոր չէ պատկերացնել հանրապետության բնականոն կյանքը:

Եվ որպեսզի մայրուղին լիովին համապատասխանի իր նշանակությանը՝ պետք էր հնարավորինս կարգավորել այն, ինչին եւ միտված են դեռեւս երկու տարի առաջ մեկնարկած աշխատանքները:

Իհարկե, ճանապարհի ամեն մի հատված ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, լուծումների յուրօրինակ տրամաբանություն, որոնց անդրադարձել ենք եւ շարունակում ենք անդրադառնալ…

Մայրուղու կարեւոր հատվածներից մեկը, անշուշտ, Տաթեւ-Աղվանի ճանապարհն է, որտեղ իրականացվող աշխատանքներին ծանոթացանք հոկտեմբերի 19-ին:

Տաթեւ-Աղվանի ճանապարհի կառուցումն ունի իր նախապատմությունը…

Հաղորդակցության այդ ուղին գոյություն է ունեցել հնուց ի վեր, խորհրդային տարիներին էլ շատ թե քիչ բարեկարգվել է: Հատկապես Տաթեւի ենթաշրջանի գյուղերի բնակիչները, որոնք ավանդաբար սերտ կապ են ունեցել եւ ունեն Կապանի տարածաշրջանի հետ, հենց այդ ճանապարհով էին այցելում Կապան ու մերձակա գյուղեր:

12,5 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումը սկսվեց դեռեւս 2019 թվականին: Մեկ տարի անց արդեն ունեինք շատ թե քիչ ամբողջական, բայց ոչ ավարտուն վիճակ: Կատարվել էր հսկայածավալ հողային աշխատանք, կառուցվել էին մեծ թվով ենթակառուցվածքներ…

Հասկանալի պատճառով 2020-ի աշնանն ընդհատված աշխատանքները վերսկսվեցին 2021-ի մայիսին եւ, նախագծին համապատասխան, ավարտին հասցվեցին նույն տարվա աշնանը, սակայն…

Սողանքային գոտիները, որոնց թիվն անցնում է 30-ից (բնական այդպիսի խոչընդոտներ մարզում կառուցվող ճանապարհներից ոչ մեկը չունի),  ի սկզբանե չնախատեսված ծանրաբեռնվածությունը եւ դրան համահունչ նախագծային լուծումների բացակայությունը, չկառավարվող ջրային հոսքերը ժամանակի ընթացքում նորանոր խնդիրներ առաջացրին: Եվ ընթացիկ տարվա սկզբին ճանապարհը վերանորոգելու, որոշ տեղերում՝ նախագծային փոփոխություններ կատարելու եւ դրա հիման վրա վերակառուցումներ իրականացնելու պահանջ առաջացավ, ինչի ուղղությամբ ամիսներ առաջ սկսեցին աշխատանքները:

Աշխատանքներն իրականացրել եւ իրականացնում է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը (հիմնադիր նախագահ՝ Ղուկաս Գրիգորյան). մինչ 2021-ի փետրվար ընկերությունը կոչվում էր «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ:

Մ2-Տաթեւ-Աղվանի 12,5 կմ երկարությամբ ճանապարհին (25+000 կմ-37,500 կմ), մեր այցելության օրը, միանգամայն նոր իրավիճակի ականատես դարձանք:

Շինարարներին հանդիպեցինք Տաթեւից սկսած 28-րդ կիլոմետրի հատվածում:

Նախօրեին անձրեւ էր տեղացել. շինարարները սպասում էին՝ ճանապարհը չորանա, որպեսզի ասֆալտի երրորդ շերտը տեղադրեն: Իսկ մինչ այդ բիտում էին փռել ասֆալտին: Երկրորդ շերտի վրա, ինչպես տեսանք, նաեւ «Գեոգրիտ» կոչվող ոչ մետաղյա ցանց էր փռվում, ինչի վրա էլ այնուհետեւ (ճանապարհը չորանալուց հետո) տեղադրվում է երրորդ շերտը:

Շինաշխատանքերը ղեկավարում է Էդգար Ստեփանյանը՝ մասնագիտությամբ երկրաբան, նաեւ լեռնային ինժեներ, հինգ տարի է՝ ճանապարաշինության ոլորտում է:

-Նախկինում, երբ սկսեցինք մեզ վերապահված հատվածի հիմնանորոգումը, Տաթև-Կապան  ավտոճանապարհի ինտենսիվությունը նվազ է եղել, նախագիծը կազմվել էր տվյալ ինտենսիվության համար: Մ2 (Գորիս-Կապան) ճանապարհն ադրբեջանցիների կողմից շրջափակվելուց հետո կտրուկ բարձրացել է երթևեկության ինտենսիվությունը Կապան-Տաթև-Շինուհայր ավտոճանապարհով, ընդ որում՝ երթևեկում են գերծանրաբեռնված բեռնատարներ: Ճանապարհը 100 կիլոնյուտոն կրողականություն պիտի ունենա, ուստի նոր նախագծով ասֆալտի երրորդ շերտը տեղադրելիս, որ պիտի ունենա հինգ սանտիմետր  հաստություն, օգտագործվում է «Գեոգրիտ», ինչը բարձրացնում է ճանապարհի կրողականությունը, - բացատրում է Էդգար Ստեփանյանը:

Հետաքրքրվում ենք, թե որտեղից են ստանում ասֆալտբետոնը: Պարզվում է՝ «Ապառաժ» ՍՊ ընկերության  ասֆալտգործարանից, որ Կապանի նախկին երկաթբետոնե կառուցվածքների գործարանի տարածքում է: Գոհ են այդտեղից մատակարարվող ասֆալտբետոնի որակից:

Մեր այցելության օրը Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունում 30-ից ավելի մարդ էր աշխատում, գործում էր 15-ից ավելի ճանապարհաշինական արդիական տեխնիկա: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ձգտում են շինարարության մեջ առավելությունը տալ տեղացի ուժերին, բայց կարծես թե մարդիկ հակված չեն բանվորություն անել շինարարությունում:

Դրսեկ շինարարների էլ ենք հանդիպում: Կարեն և Վիգեն Հովհաննիսյան եղբայրներն Արմավիրի մարզի Այգևան գյուղից են: 11 տարի ճանապարհաշինությամբ են զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում: Երեք տարի է՝ «Բիլդեր Քոնսթրաքշն»  ընկերությունում են, վերջին երկու ամսում՝ Սյունիքի մարզում՝ Տաթև-Աղվանի ճանապարհը հիմնանորոգող շինարարների խմբում:

«Մեր հայրենիքում ենք ճանապարհ կառուցում, ինչը մեզ շատ է ոգևորում: Նաև սարերի վրա ենք աշխատում, ում կտան նման հիասքանչ բնությունը, Ռուսաստանում  միայն հարթ տարածություններ են, աչքի համար ոչ մի հաճելի բան», - ասում է Վիգենը: Մեր զրույցը կարճ է տևում, երևում է՝ զրուցակիցն ավելի շատ գործի մարդ է, շտապում է միանալ ասֆալտ տեղադրողներին:

Իսկ մի քանի հարյուր մետր հեռու աշխատում են հայր ու որդիներ Ավետ, Մերգելոս և Սևան Մկոյանները՝ նույնպես Արմավիրի մարզից: Ցեմենտի շաղախ են պատրաստում, որ ամրացնեն մետաղե խողովակի մուտքը: Ի դեպ, ջրահեռացմանն այդտեղ մեծ ուշադրություն է դարձվում: Մանավանդ Տաթևի վանքի մոտ՝գյուղից հոսող գրունտային ջրերը շատ են, հետագայում կարող է խնդիրներ առաջացնեն, ինչպես որ  առաջացրել են մինչեւ հիմա: Դրա նախանշանները լրագրողներիս համար էլ տեսանելի է: «Դրենաժ ենք կառուցելու, լուծումը գտել ենք, երկաթե խողովակներով է հեռացվելու ջուրը», - բացատրում է Էդգար Ստեփանյանը, նաև հավելում, որ նոր նախագծով մեծ տեղ է հատկացված կողային առուների անցկացմանը:

Մեր այցելության օրը զգացվում էր, որ մեծ աշխատանք է կատարված կողնակների (обочина) կառուցման գործում: Սա ևս շատ կարևոր է, քանզի ասֆալտը եզրերից է փշրվում, այն էլ՝ գերբեռնված մեքենաների անիվներից:

Իսկ ի՞նչն է խանգարում գործին: «Ճանապարհով ինտենսիվ երթևեկությունը»,–փոխանցում է Էդգար Ստեփանյանը: Մենք էլ ականատես եղանք, թե ինչպես են շինարարները փակում ճանապարհը, որպեսզի իրենց գործն առաջ տանեն: Մնում է իրականացնել երեք կիլոմետր ասֆալտապատում. լիահույս են՝ կտեղավորվեն նախանշված ժամկետում, եթե անակնկալներ չմատուցի աշնանային եղանակը:

Ինչևէ, ճանապարհահատվածի շինարարության ավարտ է սահմանված նոյեմբերի վերջը, և ճանապարհաշինարարները համոզմունք հայտնեցին, որ կհասցնեն ավարտել ոչ միայն ճանապարհի ասֆալտապատումը, այլև կահավորումն ու գծանշումը:

…Հետդարձի ճանապարհը շատ բարենորոգ է թվում, նաև ակամա հիշում ենք երիտասարդ, բայց արդեն փորձառու  ճանապարհաշինարարի խոսքը՝ մեզ համար ու մեր երկրի համար ենք կառուցում…

Հ.Գ.

Մենք, լինելով ոչ մասնագետ, չենք հավակնում բանավիճել ո՛չ շինարարի եւ ո՛չ էլ նախագծողների հետ: Սակայն տարածաշրջանի գլխավոր մայրուղու շահագործման փորձը ցույց է տալիս, որ ասֆալտբետոնի երկրորդ շերտի ճաքերի վեր բարձրացումը կասեցնելուն կոչված «Գեոգրիտ»-ը, վերջին հաշվով, չի կարող կանխել այն բացասական հետեւանքները, որ ծանրաքաշ բեռնատարների երթեւեկությունից ունենում են ասֆալտապատված ճանապարհները: Այնպես որ՝ գերծանրաբեռնվածությունը, ըստ փորձառու մասնագետների, շարունակելու է հետագայում նույնպես մտահոգիչ հետեւանքներ ունենալ, ինչը պետք է մտածելու տեղիք տա հատկապես նախագծողներին:

 

Սամվել Ալեքսանյան

Վահրամ Օրբելյան

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31