Տիբեթյան խոշորագույն և ամենահին ընկերություններից մեկը պատրաստ է համագործակցել ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ

12.04.2019 11:02
1076

Չինաստանի Սիչուան նահանգի Յաան քաղաքում գործող  տիբեթյան թեյի խոշորագույն  և ամենահին ընկերությունը պատրաստ է համագործակցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հետ, այդ թվում նաև Հայաստանի, եթե այդ երկրները հրաժարվեն քիմիական բաղադրիչներ պարունակող փաթեթներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Յաան թեյի գործարան»  ՓԲԸ-ի տնօրեն, թեյի գիտակ, բժշկական գիտությունների դոկտոր Չաո Գուի Լին:

«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՊՀ երկրների հետ և  այն արտահանել տեղական գներով: Մենք անկեղծորեն հույս ունենք միասին մեկ ճանապարհով գնալ և սերտ համագործակցել բոլոր երկրների հետ, ինչպես նաև արտադրել տիբեթյան  բարձրորակ թեյ, առաջնորդվելով ժամանակից զարգացումներով, որպեսզի ամբողջ աշխարհում  ներդրվի ավանդական տիբեթյան թեյը, հնարավորություն տալով սպառողներին առողջության համար այլընտրանքային արտադրանք օգտագործել»,- ասաց Լին:

Տնօրենի կարծիքով՝ թեյի շուկան ԱՊՀ երկրներում հանրահայտ են փաթեթներով թեյերը, որոնք ունեն քիմիական բաղադրիչներ. նա դեմ է այդպիսի արատավոր երևույթներին:

«Դա վնասակար է առողջությանը,  այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը լայնամասշտաբ չէ: Եթե այդ երկրների շուկաներ պատրաստ լինեն ընդունելու մեր թեյը, մենք մեծ հաճույքով կհամագործակցենք »,- ընդգծեց Լին:

Թեյի գիտակը նշեց, որ 473 տարվա պատմություն ունեցող իրենց ընկերության տարածքը 20 հազար հեկտար է, և արտադրում է տարեկան ավելի քան 20 հազար տոննա թեյ:

«Ընկերությունը ունի   15 հազար կմ2  պահեստային տարածք, որտեղ պահվում է 200 տոննա պատրաստի արտադրանք և հումք: Ընկերությունը ստացել է միջազգային բազմաթիվ հաստատագրեր, ինչպիսիք են՝  ԱՄՆ-ի FDA-ի հավաստագիրը,  ՄԱԿ-ի կողմից  «Ոսկե պարգև» հազարայմա ներդրում ունենալու համար և այլն»,- ասաց ընկերության տնօրենը:

Ընկերության են պատկանում 200 հեկտար սեփական, 350 հեկտար այլ ընկերությունների հետ համատեղ , ինչպես նաև ֆերմերային տնտեսություններ-ընկերություն բազայի հիման վրա 2000 հազար հեկտար թեյի պլանտացիաներ:

Նա նշեց, որ ներկայումս ընկերությունը 35 բուժիչ հատկություն ունեցող  տիբեթյան թեյը արտահանում է Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա և այլ երկրներ:

«Ի դեպ, տիբեթյան թեյը Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի ամենասիրելի թեյերից մեկն է, և նա նամակ ու նվեր է ուղարկել ի նշան երախտագիտության»- ասաց Չաո Լին, հավելելով, որ իրենց թեյը հավանում և օգտագործում են մի շարք պետությունների ղեկավարներ:

Յաան քաղաքի թեյի գործարանը հիմնադրվել է 1564 թվականին: Ընկերությունը զբաղբում էթեյի արտադրությամբ, իրացմամբ և հետազոտությամբ:

36 աշխատող ամեն օր հետազոտություն են իրականացնում փնտրելով նոր համային հատկություններ:

 Կարեն Խաչատրյան

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40