Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ

29.01.2019 15:20
1119

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոր նախագահ ունի: Ինչպես հայտնեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից, հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը:

Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանն է դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարել է Գագիկ Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն:

Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել  Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: 

ՀՌՀ միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից տրամադրել են նաև Հանձնաժողովի նորընտիր նախագահի կենսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև. 

Աշխատանքային գործունեություն

1988-1990 թթ. - Коммунист օրաթերթ, թղթակից, բաժնի վարիչ 1990-1993թթ. - Республика Армения օրաթերթ, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր 1993-1995թթ. - ՀՀ Կառավարության անդամ, ՀՀ հեռուստառադիոհաղորդումների պետական վարչություն, վարչության պետ 1995-1998թթ . «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն, գլխավոր տնօրեն 1998 – 1999թթ. - «Հայք» շաբաթաթերթ, գլխավոր խմբագիր 1999 – 2000թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, վարչության պետ: Կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն, վարչության պետ 2001-2003թթ. «Էկոնտե» ՍՊԸ, գործադիր տնօրեն 2005-2006 թթ. «Իմեդի» հեռուստաընկերություն (Վրաստան), գլխավոր տնօրենի խորհրդական 2006-2009թթ. - «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, Տնօրենների խորհրդի անդամ 2006-2008թթ. – Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս 2011-2012թթ. «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն 2012-2014թթ. «Դար» տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամ. «Ծաղկունքի բաց դպրոց» ծրագրի ղեկավար 2014-2016 թթ. «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խումբ, խմբի գլխավոր տնօրեն 2016 թ-ի սեպտեմբերից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, հանձնաժողովի անդամ (ընտրվել է Ազգային ժողովի կողմից)

Ուսում

1980-1983թթ. Երեւանի պետական համալսարան, ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ 1983-1988թթ. Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտ (Մոսկվա), հրապարակախոսության եւ գեղարվեստական թարգմանության բաժին Մասնակցություն դասընթաներին (տեղեկատվական հոսքերի կառավարում, հանրության հետ կապեր) 1999թ. – ԱՄՆ, 2001թ. – Վրաստան, 2002թ. – Ռումինիա

Հասարակական գործունեություն

2000 թ.-ից «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչություն» հասարակական կազմակերպություն, վարչության նախագահ:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34