Տիգրան Խաչատրյանը խոսել է Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունների հնարավոր միավորման մասին

17.01.2019 14:50
1117

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միավորմանը: «Դա չի նշանակում մեկ գերատեսչության գործառույթները մյուս գերատեսչության մեջ ներառել, դա նշանակում է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ձևակերպվում են այնպիսի կառուցվածքային ձևաչափեր, որոնք պետք է պատասխանեն բոլոր հարցերին: Այսինքն, նոր ձևավորվող կառույցը պետք է հավասար կարևորությամբ վերաբերվի ինչպես գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերին և զարգացմանը, այնպես էլ տնտեսության մյուս ճյուղերի»,- ասաց նա:

Անդրադառնալով երկու գերատեսչությունների միավորման շուրջ առկա քննադատություններին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն այնպես, ինչպես կառավարության տեսակետը հարցի վերաբերյալ: «Ինչպիսին կլինեն կառավարության վերջնական որոշումները, կառուցվածքային միավորներն այդ ձևաչափով էլ կաշխատեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսների նախարարություն:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40