Մետաղական հանքերի սեփականատերերը. հայկական պղնձի և մոլիբդենի առյուծի բաժնից շահույթ են ստանում ռուս գործարարները

06.06.2020 20:24
1130

Հայաստանի մետաղական հանքավայրերն առավելապես շահագործում են ռուս գործարարներն ու օլիգարխները: Նրանք մասնակցություն ունեն պղինձ-մոլիբդենային գրեթե բոլոր մեծ հանքերում:
Հայաստանում 12 ոսկու և ոսկի բազմամետաղների հանքավայրերի համար շահագործման թույլտվություններ են տրամադրված, որոնց արդեն անդրադարձել ենք:

Այս հրապարակմամբ կանդրադառնանք մետաղական մյուս հանքավայրերի իրական սեփականատերերին և նրանց ներկայացրած հայտարարագրերին: Այդ հանքավայրերը հիմնականում պղինձ և մոլիբդեն են արդյունահանում։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հիշեցնենք, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվել են Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի անունները: Դրանք, սակայն, ոչ ամբողջությամբ են արտացոլում իրական սեփականատերերի ինքնությունը: Օրենսդրությունը շրջանցել է նաև մեկ հանքավայր շահագործող և չի ներկայացրել հայտարարագիրը: 

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնեմասում բաժնետերերի փոփոխություններ են եղել այն ժամանակ, երբ իրական սեփականատերերի հայտարարագրման գործընթացը պարտադիր է դարձել։ Այստեղ այլևս չկա հայտնի գերմանական «Քրոնիմետ» խումբը, որը մշտապես հանդես էր գալիս որպես մեծ բաժնետեր։

ԶՊՄԿ-ն 2019թ. իր ֆինանսական հաշվետվության մեջ այս փոփոխությունների մասին նշել է, որ 2019թ. հետ է գնել իր արժեթղթերը, որի սեփականատերերն են եղել «Քրոնիմետ մայնինգ էյ, ջի.»-ն` 60 %, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15 % ( վերջնական սեփականատերն է ,Քրոնիմետ հոլդինգե ՍՊԸ խումբը), «ԱՄՖ հոլդինգս» ՍՊԸ խումբը` 12,5 %, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ խումբը` 12,5 %:

2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խումբը վերահսկվել է Գյունտեր Պիլարսկու կողմից: Արժեթղթերի վերագնումից` 2019թ. դեկտեմբերի 31-ից հետո, ընկերությունը չունի վերջնական վերահսկող բաժնետեր:

Այդ ամենից հետո` 2020-ին, նոր բաժնետերեր են գրանցվել: 2020թ․ մարտի 27-ին գերմանացի Թոմաս Պետեր Հայլը (Thomas Peter Heil) ձեռք է բերել բաժնեմասի 12,5 %-ը։ Նա նաև խորհրդի նախագահն է։ Թոմաս Պետեր Հայլի աշխատավայրը, ինչպես նշված է, C2Capital GmbH ընկերությունն է։ Այն Գերմանիայում գրանցվել է այս տարվա հունվարին, և այլ մանրամասներ չկան։ Համացանցում հարուստ տեղեկություններ չկան նաև դրա բաժնետիրոջ՝ Թոմաս Պետեր Հայլի մասին։

2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուրաբովը ռուս քաղաքական գործիչ և դիվանագետ է։ 2004-2007թթ․ եղել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար, այնուհետև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական՝ 2007-2009թթ։ Իսկ դրանից հետո՝ 2009-2016թթ․ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն էր Ուկրաինայում, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Միխայիլ Զուրաբովն այժմ ներկայացնում է «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ն։

Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաև տնօրեն Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ․ հունիսի 20-ին։

Նույն օրը 2,5 % բաժնեմաս է ձեռք բերել ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանը, ով ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է: Վերջինս Արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի եղբայրն է։ Տիգրան Ամբարյանը դրանից առաջ զբաղեցրել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը։
Հունիսի 20-ին նույնչափ՝ 2,5 %, բաժնեմաս է ձեռք բերել Կարեն Ալբերտի Հակոբյանը։ Վերջինս «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի եղբայրն է: 

Չնայած նոր օրենսդրությունը չի պարտավորեցնում հայտարարագրել 10 տոկոսից քիչ բանժնեմաս ունեցող իրական սեփականատերերին, այդուհանդերձ, այն արտացոլվել է իրական սեփականատերերի հայտարարագրում։

Փաստացի ստացվում է, որ ԶՊՄԿ-ի բաժնեմասում հանրությանը հայտնի են դարձել միայն 37,5 %-ի բաժնետերերը։

Հայտարարագրում նշվում է, որ ԶՊՄԿ-ն իր կողմից թողարկված բաժնետոմսերի 62,5 %-ի սեփականատերն է: ԶՊՄԿ-ի կանոնադրությունից էլ տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ-ում ստեղծված է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով։

Իրական սեփականատերերի ցանկում, առանց մասնակցության չափի, ընդգրկված է նաև նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա ԶՊՄԿ-ի խորհրդի անդամ է։

Ցանկում նշված է նաև Գերմանիայի քաղաքացի Պարագ Յոհաննես Բհատը, որը նույնպես խորհրդի անդամ է։ Նա Ավստրիական CMA Corp Ltd-ի նախագահն է։

Որպես խորհրդի անդամ՝ նշված է նաև Գերմանիայի քաղաքացի Մորից Ջհոնաթան Հիերթնիմուս Հիլլը (Moritz Jonathan Hieronymus Hill)։

Անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձի շղթայում է նաև ԶՊՄԿ նախկին սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Վահե Հակոբյանի հիմնադրած «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն (Նախկին «Արմենիան Մոլիդբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն), Վահե Հակոբյանի և նրա հարազատների կողմից հիմնադրած «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն, «Սթար դասթ» ՓԲԸ-ն, «Մուն մեթալս» ՓԲԸ-ն, Կիպրոսում գրանցված Walnort Finance Ltd-ն։ Վերջինն ապահովում է Զուրաբովի մասնակցությունը կոմբինատի բաժնեմասում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 100 տոկոս բաժնետերն է Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման թույլտվություն ունեցող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ում: «Լեռ-Էքսե»-ն ըդերքօգտագործման իրավունքը տրամադրվել էր 2008թ․-ին, այն վավեր է մինչև 2030թ.: Այստեղ հաստատված են եղել պղնձի 13582.3 տ և մոլիբդենի 5640.8 տ պաշարներ:

Սյունիքի մարզի Գեղի գյուղի տարածքում մնացել են հանքի ենթակառուցվածքները: Ընկերությունը զրոյական հաշվետվություններ է ներկայացրել թե արտադրության, թե աշխատակիցների, թե եկամուտների և այլ ցուցանիշների համար:

Թե ինչու դադարեցված չէ այս հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը, եթե այն այլևս չի շահագործվում, հայտնի չէ: Սակայն ԶՊՄԿ-ի 2019թ. ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ընկերությունը դադարեցրել է արտադրական գործընթացը և հետախուզական աշխատանքները Հանքասարի հանքավայրի հարևանությամբ գտնվող տարածքում, և համաձայն ղեկավարության որոշման` 2018թ. դուրս են գրվել 2 մլրդ 438 մլն դրամի չափով հետախուզման և գնահատման ակտիվներ:

Սյունիքի մարզի հաջորդ լքված հանքը` Լիճքի պղնձի հանքավայրն է: Այն ընդերքօգտագործման իրավունքը ստացել է 2013-ին, բայց շահագործվել է 2016-2018թթ.-ին, դադարել է աշխատել հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացնելու Կառավարության նախաձեռնության մասին:

Շահագործման դադարեցումից հետո` 2018թ. հուլիսի 26-ից, ընկերության բաժնետեր է դարձել Արամ Սաֆարյանը` 50 տոկոս, ևս 48 %-ին տիրապետում է Ավստրիայի քաղաքացի Միխայիլ Մոգիլևսկին: Վերջինս աշխատում է շվեյցարական Industrial Minerals S.A-ում: Իսկ բաժնեմասը ձեռք է բերել 2018թ. դեկտեմբերի 28-ին: Շվեյցարական այս ընկերության կայքն ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ ձևական ընկերություն է, որևէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, ստեղծվել է միջանկյալ դերակատարություն ստանձնելու և իրական բաժնետերերին թաքցնելու, նրանց գումարները վերաբաշխելու նպատակով: 

Որպես անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձ՝ հայտարարագրված է նաև հայաստանյան «Ռեդ մեթալս» ՓԲԸ-ն, «Լիննե Մայնինգ» ՍՊԸ-ն, ինչպես նաև Կիպրոսում գրանցված C.I.I. Clay Industries International Ltd-ն և Կիպրոսում գրանցված մեկ այլ` Avander Holding Ltd-ը: Վերջինների գործադիր մարմնի ղեկավարը և վերջնական բաժնետերը նույն Մագիլևսկին է իր գործընկերոջ հետ: Մագիլևսկին, ակնհայտորեն, իրական բաժնետեր չէ, այլ պարզապես իրական սեփականատերերի շղթան քողարկող proxy կոչվող անձնավորություն է (վստահված անձ):

«Ռեդ մեթալս» ՓԲԸ-ի բաժնետերերից է Սուրեն Ռաֆիկի Ածիկյանը՝ 1 % և «ԼԻՆՆԵ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն՝ 99 %: Սուրեն Ածիկյանի անվանը հանդիպում ենք նաև ԶՊՄԿ-ի շղթայի «,Մուն մեթալս» ՓԲԸ-ում (տես գրաֆիկը):

Արդեն իսկ հրապարակվել է այս հանքավայրի և ԶՊՄԿ-ի կապի մասին` միջանկյալ «Ռեդ մեթալս» ՓԲԸ-ի, «Լիննե Մայնինգ» ՍՊԸ-ների և նրանց բաժնետերերի միջոցով: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ սա երկրորդ հանքավայրն է, որը փորձել է շահագործել ԶՊՄԿ-ն և թողել լքված վիճակում:

Սա դեռ ամենը չէ. «Թաթսթոուն» ՍՊԸ-ն ևս մեկ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի, այն է` Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար: Այն ստացել է նույն օրը, երբ ստորագրել են պայմանագիրը Լիճքի հանքավայրի համար: Այգեձորի հանքը նույնպես չի գործում:

Այս տարվա մայիսի 7-ին «Թաթսթոուն» ՍՊԸ-ի բաժնեմասի վրա կալանք է դրվել: 

 

Տեսանկարահանումն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

hetq.am

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25