Թիվ 7 հիմնական դպրոց. շինարարությունն ավարտվել է, մնացել է գույքով համալրումը

08.09.2020 11:26
7563

Մարզկենտրոն Կապանում վերջին ժամանակներս երկրորդ նորակառույց դպրոցական համալիրն է շարք մտնում՝ այս անգամ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ յոթ հիմնական դպրոցը: Այս կրթօջախն առաջին անգամ աշակերտների եւ ուսուցիչների առջեւ իր դռները բացել է հեռավոր 1971 թվականին: Անցած չորսուկես տասնամյակում դպրոցն արժանի տեղ ունեցավ Կապանի կրթական համակարգում: Մարզկենտրոնում համեմատաբար երիտասարդ այս կրթօջախը վթարային համարվեց, եւ 2016 թ. սեպտեմբերին շենքը՝ օժանդակ կառույցներով (մարզադահլիճ եւ այլն) սկսեցին ապամոնտաժել՝ նույն տեղում նորը կառուցելու համար: Որոշ ժամանակ ամայի տարածքը սպասում էր կառուցապատողին: Դպրոցի ուսումնական գործընթացի մի մասն անցկացվում էր թիվ 6 հիմնական դպրոցում, մյուս մասը՝ Կապանի նախկին լուսատեխնիկական գործարանի վարչական մասնաշենքում: 2017 թ. օգոստոսի 15-ին մեկնարկեց դպրոցի շինարարությունը, որն իրականացնում էր «Վարարակն» ՓԲ ընկերությունը (տնօրեն՝ Անդրանիկ Բուդաղյան):

 Հանրապետության կառավարության եւ Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց կրթօջախի կառուցումը նաեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում: Ընդ որում՝ կառուցման ընթացքում պարբերաբար կատարվել է շինարարական աշխատանքների որակի մշտադիտարկում՝ նույն Ասիական բանկի կողմից: Երեք տարի տեւեց շինարարությունը: Այս օգոստոսին կառուցողներն ավարտել էին իրենց գործը: Կրթօջախում հանդիպածս միակ շինարարը «Վարարակն» ՓԲ ընկերության աշխղեկ Կարո Ավանեսյանն էր, ով դպրոցական համալիրի շինարարությունում աշխատել է երկու տարի չորս ամիս:

«Կառույցում ծածկասալեր չեն օգտագործվել, մոնոլիտ կառույց է, ամուր շենք է, որ կարող է դիմանալ 11 բալ երկրաշարժի. ամրանները նախատեսվածից դեռ մի բան էլ ավելի են տրամադրել, զոդման աշխատանքները կատարվել են բարձր որակով, բետոնային աշխատանքները կատարելուց հետո գերմանական սարքավորումով ստուգվել է դրանց ամրությունը: Իմ տեսածներից սա բարդ շինարարություն է եղել», - խորհրդածում է աշխղեկը, ով մասնագիտությամբ ջրաշինարար է, երկու տասնամյակից ավելի աշխատել է այդ բնագավառում, քաղաքացիական շինարարության ոլորտում նույնպես փորձ ունի: Աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում եւ Արցախի հանրապետությունում՝ քաղաքացիական եւ ռազմական նշանակության կառույցներում:

Կառույցի նախագծային արժեքը 1 մլրդ 300 մլն դրամ է: Շինարարության ավարտ էր սահմանվել 2019 թ. դեկտեմբերը: Բայց շինաշխատանքներն ինչ-որ չափով ձգձգվեցին, հետո էլ կորոնավիրուսի համաճարակը մեջտեղ եկավ, ինչի պատճառով շինարարները հարկադիր պարապուրդի մատնվեցին: Ինչեւէ, օգոստոսի 21-ին պետական հանձնաժողովը երաշխավորեց շենքը հանձնել շահագործման:

Իսկ թե ինչու է որոշակի ձգձգվել կառույցի շահագործման համար նախատեսված ժամկետը, չհաշված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարապուրդը, աշխղեկն իր բացատրությունն ունի. «Բարձր որակ ապահովելու համար ինչ-որ չափով չտեղավորվեցինք նախանշված ժամկետի մեջ, բայց ի վերջո բավարարվեցին բոլոր պահանջները»:

Նորակառույց դպրոցը նախատեսված է մոտ 800 աշակերտի համար. դպրոցի հիմնական մուտքի  աստիճանների մոտ թեքահարթակ է կառուցվել, ինչը ենթադրում է, որ կրթօջախում ներառական կրթություն պիտի իրականացվի: Դպրոցն ունի երկու եռահարկ մասնաշենք, նիստերի սրահ, մարզադահլիճ, բացօթյա  խաղահրապարակ՝ արհեստական կանաչ ծածկով, վազքուղի, օժանդակ կառույցներ՝ էլեկտրական ենթակայան եւ կաթսայատուն: Նորակառույց շենքը նաեւ վերելակ ունի: Մի խոսքով, մի ամբողջ համալիր է, որն իր հարմարություններով ըստ ամենայնի կնպաստի մանուկների կրթական, մարմնակրթական եւ գեղագիտական դաստիարակությանը:

Մեր այցելության օրը խաղաղություն էր կրթօջախի հարկաբաժիններում, կանայք մաքրությամբ էին զբաղված, քիչ առաջ փորձարկվել էր ջրամատակարարման համակարգը: Ի դեպ, նաեւ փակցվել են կրթօջախի ցուցանակները ե՛ւ հայերեն մի վահանակի վրա, ռուսերեն եւ անգլերեն ավելի փոքր տառերով մի այլ վահանակի վրա, ինչպես նախատեսված է «ՀՀ գովազդի մասին օրենքով»: Տեղեկացանք, որ սեպտեմբերի 14-ին առաջին դասարանցիները կհաճախեն նորակառույց դպրոց, նրանց կծանոթացնեն շենքային պայմաններին: Իսկ ահա պարապմունքները դեռեւս կշարունակվեն անցկացվել թիվ 6 հիմնական դպրոցում, մինչեւ լուծվեն նորակառույց դպրոցը գույքով կահավորելու խնդիրները:

                                                                      Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34