Թող 2019-ը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

30.12.2018 13:44
1158

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին:

Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի:

Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը:

Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղեւնիները զարդարող շղթաները նաեւ լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:

Կրկին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման եւ մեր երազանքների իրականացման հերթական տարին»:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24