Թող հնչի զանգն ի լուր

07.07.2016 12:22
2495

Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցին 2008-2009 թվականներին վերակառուցվել էր եւ դռները բացել Քաջարանի տարածաշրջանի հավատացյալների առջեւ: Բայց հավատի տաճարը տակավին զանգ չուներ: Այդ բացը լրացվեց եկեղեցու խաչի քավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության շինարարական արտադրամասի տնօրեն Արմեն Ոսկանյանի նախաձեռնությամբ:

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ եկեղեցու խաչի ու զանգի օրհնման եւ օծման արարողություն, որ կատարեց Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը՝ մասնակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար վարդապետ Հակոբյանի եւ Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի:

Ծիսական արարողությունից հետո խնդրեցինք օրվա խորհուրդը մեկնաբանել հայր Մակար վարդապետ Հակոբյանին. «Յուրաքանչյուր իր կամ առարկա, որ գոյություն ունի եկեղեցուց ներս, պիտի օրհնվի եւ օծվի:

Այսօր Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա տեղադրվեց զանգ, եւ ինչպես ընդունված է, կատարվեց օրհնության եւ օծման կարգ: Խաչը մեր տիրոջ նշանն է, մեր բոլորի փրկության գրավականը: Իսկ կոչնակը, որ մտել է եկեղեցու մեջ, սկզբից փայտից է եղել, հետագայում ներմուծվել են նաեւ մետաղական զանգեր, որ օգտագործվում են եկեղեցիների զանգակատներում: Զանգի խորհուրդը հետեւյալն է. երբ ջրհեղեղ եղավ, Աստված Նոյ նահապետին պատվիրեց, որ երկու տախտակ վերցնի եւ հարվածի, որ բոլոր կենդանիները հավաքվեն տապանից ներս եւ փրկվեն: Եկեղեցիները նոյյան տապանի տեսքով են կառուցված, երբ զանգը հնչում է, դա խորհրդանշում է, որ մարդիկ աշխարհիկ մեղքերից պիտի հեռանան եւ մտնեն եկեղեցվո տապանի մեջ՝ աղոթելով, պատարագների մասնակցելով՝ արժանանալով հավիտենական կյանքի»:

Երբ ամեն ինչ ավարտվել էր, եկեղեցու բակում Եգիպտոսի հայ թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը զրույց ունեցավ քաջարանցիների հետ, հակիրճ ներկայացրեց Եգիպտոսի հայ համայնքները, նրանցում առկա հավատի տաճարները, այլ դավանանք ունեցող եկեղեցիները եւ նրանց ուսմունքների տարբերությունը Հայ առաքելական եկեղեցուց:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40