Թրամփի, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները մի քիչ շոկային են տարբեր խաղացողների համար. միջազգայնագետը՝ «միջանցքի» արտապատվիրակման շուրջ քննարկումների մասին

15.07.2025 15:05
429

Այսպես կոչված միջանցքի՝ ամերիկյան կազմակերպությանը հնարավոր արտապատվիրակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

- Պարո՛ն Սարգսյան, ինչպես գիտեք, օրեր առաջ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսպես կոչված միջանցքի հետ կապված հնարավոր արտապատվիրակության մասին շրջանառվող լուրերը չէր հերքել: Դուք, որպես միջազգային փորձագետ, ինչ կասեք այդ մասին և Թրամփի երեկվա հայտարարության մասին, որ «մենք լուծել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը, շուտով խաղաղություն կլինի»։ Այս ամենի միջև կապ կա՞։

- Իհարկե, բնական է, որ այս ամբողջ գործընթացը փոխկապակցված է։ Թրամփի հայտարարությունը, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը մի քիչ շոկային էր տարբեր խաղացողների համար։ Թուրքիան մասնավորապես շտապեց ասել, որ որևէ տեղեկություն չունի։ Դա նշանակում է, որ այս առաջարկը ամերիկյան կողմը ներկայացրել է Հայաստանին և Ադրբեջանին, ոչ թե՝ Թուրքիային։

Հաջորդ կարևոր հարցն ինձ համար Իրանի դիրքորոշումն է։ Եթե ամերիկյան կազմակերպությունն ապահովելու է ճանապարհի անվտանգությունը, պետք է հասկանալ Իրանի հնարավոր մոտեցումը։ Անձամբ դեռևս չեմ տեսել հայտարարություն, գուցե օրվա ընթացքում լինի։ Միանշանակ չեմ ուզում շտապել, մանավանդ, որ տեղեկությունները քիչ են։ Հայկական կողմը շատ քիչ տեղեկություններ է տրամադրում, թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական վերջին բանակցությունների մասին։

Հիմնական տեղեկատվությունը գալիս է այլ աղբյուրներից, հիմնականում թուրքական-ադրբեջանական, որոշ բաներ էլ ամերիկյան աղբյուրներից։ Այս պահի դրությամբ կարծում եմ՝ պետք է սպասենք, որ հասկանանք առաջիկա օրերի զարգացումները։

- Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, թե թե ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի վերահսկողության հարցերը երրորդ կողմերի հետ։ Այս հայտարարության մասով ի՞նչ կասեք:

- Այո, դա տեսել եմ, բայց արտգործնախարարի տեղակալը հակառակ պնդումներ արեց, այստեղ հակառակ պնդումն է արվում: Այդ պնդումը նույնիսկ մի քիչ անտրամաբանական է: Ամերիկյան առաջարկը, որի մասին խոսում ենք, նման առաջարկներ մշտապես արվել են կողմերին՝ վերջին 30 տարվա ընթացքում, ոչ միայն ամերիկյան, այլ նաև այլ միջնորդների կողմից։ Այսինքն՝ նորություն չկա, այս լուրը շոկային չէ։

- Պարոն Սարգսյան, վերադառնալով Թրամփի երեկվա հայտարարությանը, առաջին անգամ, կարծես, որ նախագահը նման բան է հրապարակային հայտարարում և ամենահետաքրքիրն այն է, որ նա ասում է՝ «մենք լուծել ենք խնդիրը»: Այս ձևակերպման մասինն խոսենք, ի՞նչ է դա նշանակում:

- Իրականում չի ասում, որ «լուծել ենք վերջացել է»։ Ֆորմուլավորումը ուրիշ է, ինչի համար կարևոր է հասկանալ։ Դա եղել է բանավոր խոսք, ոչ գրավոր հայտարարություն։ Ռուբիոյի հայտարարությունն էլ զգուշավոր էր՝ ասելով, որ «դիտարկվում է, որ հնարավոր է խաղաղության համաձայնագիր լինի»։ Ուստի, իմ կարծիքով, պետք է հաշվի առնենք առաջիկա 2-3 օրվա զարգացումները, որպեսզի իրավիճակն ավելի պարզ դառնա, որովհետև հիմա հստակություն չկա, ինչը դժվարացնում է վերլուծելը։

-Այս պահի դրությամբ առկա ինֆորմացիայից ելնելով ի՞նչ կանխատեսումներ ունեք, որքանո՞վ է հնարավոր այդ արտապատվիրակումը:

– Դժվար է ասել։ Կողմերը չափազանց տարբեր կարծիքներ ունեն։ Իրանն է առանձին խնդիր։ Իրանի շահերից չի բխի, որ ամերիկյան ինչ-որ կազմակերպություն տեղակայվի իր սահմանամերձ տարածքում։ Կարծում եմ՝ Իրանը խնդիր կտեսնի։ Սպասենք, որ բոլորը հստակ հայտարարեն իրենց մոտեցումները։ Դեռ իրանական արձագանք չկա։ Թրամփի հայտարարությունը երեկոյան էր, միգուցե առաջիկա ժամերին լինի, դրանից հետո ավելի հստակ պատկեր կունենանք:

https://tert.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08