Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա գործունեությամբ նպաստի իրավական մշակույթի ամրապնդմանը՝ անվերապահորեն պահպանելով Սահմանադրությամբ սահմանված յուրաքանչյուր նորմ․ Հովսեփ Առաքելյան

05.07.2026 15:29
359

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության Մայր օրենքն է՝ բարձրագույն իրավաբանական ուժով օժտված այն հիմնասյունը, որը կանոնակարգում է պետության, հասարակության և քաղաքացու փոխհարաբերությունները։

Այն հանրային համերաշխության, օրենքի առջև բոլորի հավասարության և պետական իշխանության արդյունավետ կազմակերպման իրավական հենքն է՝ կոչված ապահովելու մեր երկրի հզորացումն ու առաջընթացը։

Այս տոնական օրը կրկնակի խորհուրդ ունի, քանի որ Սահմանադրության հետ մեկտեղ մենք տոնում ենք նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերի՝ Դրոշի, Զինանշանի և Օրհներգի օրը, որոնք ներկայացնում են մեր անկախ պետականությունն ու ազգային ինքնությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Սահմանադրական նորմերն ու սկզբունքները կենսունակ և լիարժեք են դառնում միայն այն ժամանակ, երբ դրանք արտահայտվում են մեր ամենօրյա կյանքում՝ օրինապահության, արդարության և բարձր քաղաքացիական պատասխանատվության տեսքով։

Ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա գործունեությամբ նպաստի իրավական մշակույթի ամրապնդմանը՝ անվերապահորեն պահպանելով Սահմանադրությամբ սահմանված յուրաքանչյուր նորմ։

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ խաղաղություն, կայունություն, իրավական անսասանություն և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում Հայաստանի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին։

Սիսիան համայնքի ղեկավար

 Հովսեփ Առաքելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40