Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի

24.07.2026 11:42
450

Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածների հասցմանը, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը վերստին հաստատում է երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հաստատակամությունը և հայտարարում, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ աջակցություն միջազգային պատասխանատվություն կառաջացնի համապատասխան կողմերի համար», - ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցած ցանկացած կողմի կդիտարկի որպես օրինական թիրախ զինված ուժերի համար։

Իրանի ԱԳ և նախարարը կոչ է արել Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին համախմբման, համագործակցության և կոչ է արել թույլ չտալ, որ ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի իրավունքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը։

«Անվտանգ, կայուն և արդար ապագա կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության նկատմամբ հարգանքը», - հավելել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40