Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

04.09.2025 20:43
406

«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝  այսօր  հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

Ստորև ներկայացվում է Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ.

«Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և նույնիսկ ինքնասպանության փորձեր են կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո, մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է։ Գրեթե երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին։ Այս միջազգային կազմակերպությունը Բաքվում իր գործունեությունը վերջնականապես դադարեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։ Չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարող եմ նշել, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրվել։

Ինչպես Համասը պատանդներ է պահում բանակցություններում ազդեցության լծակներ ունենալու համար, այնպես էլ Իլհամ Ալիևը հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես քաղաքական խաղաքարեր։ Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիպուլյացիայի կենդանի գործիքներ։ Ակնհայտ է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և որ իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա։ Ժամանակն է, որ այս կազմակերպությունը՝

Պահանջի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող բանտարկյալների մոտ։

Պահանջի բոլոր բանտարկյալների ազատ արձակումը։

Ձեռնարկի այս չարաշահումներում ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու քայլեր և աջակցի միջազգային հետաքննություններին»։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40