Ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը՝ Լավրովին

19.05.2023 14:47
859

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքը պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Ուրախ եմ, որ ևս մեկ հնարավորություն ունեմ կրկին խոսելու ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, բանակցությունների հերթական փուլն անցկացնելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ», - ասաց Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարի խոսքով, Հայաստանը, ինչպես միշտ, շատ կառուցողական է մասնակցում բանակցություններին։ «Մենք կենտրոնացած ենք մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության վրա: Հայաստանը հավատարիմ է մնում մեր երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր եռակողմ հայտարարություններին։ Ցավոք սրտի, ինչպես ասում են, «տեղում» իրավիճակը մի փոքր այլ է. բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից պարբերաբար նկատվում է իրավիճակի սրացում։ Մենք տեսնում ենք ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, տեսնում ենք նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում: Վերջին նման խախտումը եղել է այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը փորձել է անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում, թեև Լաչինի միջանցքի ռեժիմը շատ հստակ ձևակերպված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։ Բայց, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը հիմա վերահսկում է Լաչինի միջանցքը»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40