Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք. Անահիտ Ավանեսյան

13.04.2023 12:55
1004

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես կա որոշակի դրական տեղաշարժ:

«Մնացածի առումով եւս կա դրական տեղաշարժ: Ովքեր որ գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որեւէ խնդիր չունենք»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում ստացել՝ վեցը: Վիրավորում ստացած զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ։ Վիրավորներից չորսը Երեւանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Վիրավորում ստացածների մեջ է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16.11.2026 10:39

Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

16.11.2026 10:27

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48