Թշնամուն զսպելու գլխավոր խնդրի տեսանկյունից զորահանդեսը, ցավոք, ոչինչ չլուծեց. քաղաքագետի վերլուծությունը

29.05.2026 12:56
307

Քաղաքագետ Արմեն Այվազյանն անդրադարձել է երեկվա զորահանդեսին՝ գրելով․

«Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին։

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝

1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների զսպումը,

2. դաշնակիցներին զինված ուժերի կայացածության մեջ հավաստիացնելը,

3. ռազմական ավանդույթի և հիշողության պահպանումը,

4. նոր սպառազինության ցուցադրումը,

5. հասարակության, բանակի և պետական ապարատի վստահության ու մարտական ոգու բարձրացումը,

6. բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ հանրությանը բանակին մոտեցնելու և զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու միջոցով,

7. գործող իշխանությանը քաղաքական և քարոզչական (ներառյալ՝ քարոզարշավային) աջակցության ապահովումը։

Երևանում անցկացված երեկվա զորահանդեսը հիմնականում վերը նշված չորրորդ և յոթերորդ խնդիրներն էր առաջ տանում։ Մնացած ուղղություններով զորահանդեսը կարող էր օգտակար լինել միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար լուծվեին բանակի մարտունակության և պատրաստվածության հետ կապված մի շարք հիմնահարցեր։ Օրինակ՝ թշնամին քաջատեղյակ է, որ Հայաստանում արդեն հինգ տարի է խոշոր ռազմական զորավարժություններ չեն անցկացվել։ Մինչդեռ մարտունակության ստուգման և բարձրացման լավագույն միջոցներից մեկը հենց հաճախակի զորավարժություններն են։

Թշնամին քաջատեղյակ է նաև մի շարք այլ ծանր խնդիրների մասին, մասնավորապես՝

• ՀՀ ԶՈւ թվաքանակը կտրուկ նվազել է, այդ թվում՝ իշխանության գործողությունների հետևանքով (օրինակ, ժամկետային ծառայությունը կես տարով կրճատելու պատճառով)

• բազմաթիվ արհեստավարժ հայ սպաներ դուրս են մղվել կամ հեռացել են բանակային ծառայությունից

• Հայաստանում առկա են սուր հակասություններ գործող իշխանության և բնակչության լայն շերտերի միջև

• բանակում ռազմահայրենասիրական գաղափարախոսությունն ու քարոզչությունն ամբողջովին խեղված են, եթե ոչ՝ ուղղակի արգելված

• Հայոց եկեղեցին և նրա սպասավորները դուրս են մղվել բանակից, ինչը լուրջ հարված է բանակի միասնությանն ու բարոյականին։

Ցուցադրված տեխնիկան լիովին պիտանի է պաշտպանական մարտերի համար, իհարկե՝ բավարարաչափ զինամթերք ապահովելու դեպքում (որն ինքնին շատ բարդ խնդիր է) և անձնակազմի կողմից զորավարժությունների ընթացքում այն լիարժեք յուրացնելուց հետո։ Սակայն բանակին անհրաժեշտ է նաև հարձակողական բնույթի այնպիսի սպառազինություն, որը կզսպի Բաքվի ֆաշիստների ախորժակը՝ թիրախում պահելով Ադրբեջանի աքիլեսյան գարշապարը՝ Ապշերոնյան թերակղզու նավթարդյունաբերական համալիրը։ Այդպիսի զենք չցուցադրվեց։ Կարևոր է նաև ձեռքբերված զենքի և ռազմամթերքի քանակը։ Անհրաժեշտ է ունենալ հարյուր հազարավոր արկեր, հրթիռներ և ԱԹՍ-ներ, այլապես ցուցադրված նմուշները հարց չեն լուծելու, մանավանդ որ Ադրբեջանի ռազմական ներուժը զգալիորեն ավելի մեծ է, զինանոցը՝ ավելի արդիական, իսկ բանակը գիշեր-ցերեկ համատեղ զորավարժություններ է անցկացնում իր դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործընկերների հետ։

Կարճ ասած՝ զորահանդեսը թշնամիների վրա մեծ տպավորություն չի թողնելու։ Իսկ քանի դեռ իշխանության ղեկին փաշինյանական կոլաբորանտներն են, մեր բանակի մարտունակության և բարոյահոգեբանական վիճակի, սպայական կազմի գաղափարաբարոյական պատրաստվածության, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի որդեգրելիք ռազմավարության խնդիրները չեն կարող ստանալ իրենց իրական ու որակական լուծումը։

Այսպիսով, թշնամուն զսպելու գլխավոր խնդրի տեսանկյունից զորահանդեսը, ցավոք, ոչինչ չլուծեց և առկա քաղաքական պայմաններում չէր էլ կարող լուծել»։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11