Ծիծեռնավանքի եւ Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրբությունները տեղափոխվել են Սյունիք

12.12.2020 19:54
2998

Հայոց խայտառակ կապիտուլյացիայից, թուրքի առաջ հայ մարդուն  ծնկի բերելուց հետո մեր առջեւ ծառացած լրջագույն խնդիրներից մեկը եղավ (եւ շարունակում է մնալ) քրիստոնեական սրբավայրերի ու սրբությունների հետագա ճակատագրի որոշումը:

Ցավոք, այդ խնդրի ամբողջական եւ բազմակողմանի լուծումը տեսանելի չէ առնվազն մոտ ապագայում:

Եվ, այդուհանդերձ, Հայ առաքելական եկեղեցու մի շարք թեմերի, ինչպես եւ եկեղեցու հավատավոր զավակների միջոցով հնարավոր եղավ որոշ սրբություններ փրկել թուրք-ազերիների ենթակայությանը հանձնված-նվիրված տարածքներից  ու տեղափոխել ապահով վայրեր:

Սյունյաց թեմը եւս չէր կարող անտարբեր հայեցողի դերում լինել…

Մտահոգիչ էր հատկապես Խանածախ, Խոզնավար, Վաղատուր գյուղերի մերձակայքում գտնվող Ծիծեռնավանքի ճակատագիրը, որը հայոց ազգային-քրիստոնեական ամենանշանավոր սրբավայրերից է:

Խնդիրը  մտահոգել էր բազմաթիվ հավատավոր զավակների նույնպես:

Մայրաքաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց նախաձեռնությամբ (դեկտեմբերի 1-ի նախօրեին) հասել են Ծիծեռնավանք՝ հավաքել ամբողջ գույքը՝ ջահեր, դռներ, մոմակալներ, սրբապատկերներ, գորգեր եւ, իհարկե, խաչքարեր ու տեղափոխել Գորիսի Սուրբ  Հռիփսիմե եկեղեցու տարածք:

Տեր Մակար վարդապետը երախտագիտությամբ նշեց այն երիտասարդների անունները, ովքեր ձեռնարկել են աստվածահաճո այդ գործը՝ Սերոբ Սուքիասյան, Գեւորգ Սուքիասյան, Գոռ Ալեքսանյան, Արմեն Գրիգորյան, Արամ Գրիգորյան, Հենրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գալստյան, Արմեն Խտոյան (Թեմի առաջնորդական փոխանորդը փորձում է ճշտել նաեւ մյուս նվիրյալների անունները, ովքեր նույնպես մասնակցել են խաչքարերի տեղափոխմանը) :

Պարզվեց, որ Ծիծեռնավանքի խնդրով մտահոգված են եղել նաեւ Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Բերձորի լիբանանահայ բնակիչ Վիգեն անունով նվիրյալը, ինչպես եւ «Թուֆիկյան» հիմնադրամի մի քանի ներկայացուցիչներ:

Հայ առաքելական եկեղեցու նվիրյալների այս խումբն էլ գլխավորապես զբաղվել է եկեղեցու խաչքարերի տեղափոխությամբ:

Խաչքարերի մի մասը փոխադրվել է Գորիսի «Միրհավ» հյուրանոցի բակ. մի քանի խաչքար  դեռեւս այդտեղ է:

Հյուրանոցի սեփականատեր Շահեն Զեյթունցյանը տեղեկացրեց, որ Գորիս բերված խաչքարերից մի քանիսը տեղափոխվել է Երեւան՝ Մատենադարանի մերձակայքում այդ նպատակով առանձնացված տարածք:

Մակար վարդապետ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ ձեռնարկել են Ծիծեռնավանքից, ինչպես եւ մյուս սրբավայրերից տեղափոխված նշխարների եւ այլ իրերի հաշվառումը՝ դրանց պահպանությունն ըստ պատշաճի կազմակերպելու համար:

Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդը մեծ ցավով արձանագրեց նաեւ, որ իրենց չի հաջողվել Ծիծեռնավանքից դուրս  բերել բոլոր սրբությունները:

Հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ մեր հանդիպումն ավարտվեց Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այնտեղ էլ աղոթք բարձրացրինք առ Աստված, որպեսզի այդ սրբությունները նորից տեղ գտնեն Տիրոջ փառահեղ տաճարում, որի անունն է Ծիծեռնավանք:

Հ.Գ.

Ավելի ուշ տեղեկացանք, որ թուրք-ազերիներին հանձնված տարածքներից  քրիստոնեական  սրբությունները դուրս բերելու եւ փրկելու գործով զբաղվել է նաեւ Քաջարանի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը:

Նրա նախաձեռնությամբ էլ Հադրութի շրջանի Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը, եւս մի խաչ, որը հավանաբար Սուրբ սեղանի խաչն է եղել, նաեւ մոմակալներ:

Հին Թաղլարից բերված սրբություններն ի պահ են տրվել Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

Սամվել Ալեքսանյան

ՀՀ ԱԺ–ն հուլիսի 2–ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ԸՕ փոփոխություններն են

26.06.2026 20:00

ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան

26.06.2026 18:27

17 000 քվեարկություն իրականացվել է գաղտնի․ կրկնաքվեարկության բացառման մեխանիզմներ կա՞ն․ Վարդևանյան

26.06.2026 16:44

Պետական միջոցների հափշտակություն Գորիսի նորաստեղծ քոլեջում․ ֆեյք տնօրենի արկածներից մի քանիսը

26.06.2026 15:57

Արցախցիների՝ Արցախ վերադարձը որեւէ համեմատական չունի ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան

26.06.2026 14:42

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

26.06.2026 12:58

«Գործի քննությունն իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից»․ Արամ Օրբելյան

26.06.2026 12:56

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

26.06.2026 12:41

Իսրայելի կառավարությունում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

26.06.2026 12:22

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

26.06.2026 11:47

ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները

26.06.2026 11:27

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող

26.06.2026 10:38