Ծնողավարական դասընթաց Կապանի մանկական կենտրոնում

26.05.2015 15:51
2962

2011 թվականից Կապանում գործող «Մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ն այս ամբողջ ժամանակահատվածում իրականացրել է բազում ծրագրեր հատուկ կարիքավոր, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անչափահաս իրավախախտ երեխաների, ինչպես նաեւ ծնողների շրջանում:

Արդյունավետ աշխատանքի շնորհիվ մի շարք միջազգային եւ տեղական կազմակերպություններ շարունակաբար համագործակցում են կենտրոնի հետ՝ նպաստելով կենտրոնի մասնագետների մակարդակի բարձրացմանը, կանխարգելիչ աշխատանքների արդյունավետ իրականացմանը, կենտրոնի տեխնիկական վերազինմանը եւ այլն:

Միջազգային կազմակերպություններից «Փի էյչ ինթերնեյշնլ» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղը, ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բաժնի կողմից ֆինանսավորվող «Համայնքային կապեր եւ նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակում ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել էր «Բռնությունից զերծ ծնողավարում եւ կոնֆլիկտների հաղթահարում» թեմայով դասընթաց դասընթացավարների համար, որի նպատակն էր վերապատրաստել հոգեբաններին, սոցաշխատողներին եւ մանկավարժներին ընտանեկան կոնֆլիկտների հաղթահարման, բռնության դեպքերի ճանաչման եւ բացահայտման, ծնողավարական խնդիրների շուրջ հարցերի քննարկման վերաբերյալ: Դասընթացի պարտադիր պայմաններից էր նաեւ համայնքային կենտրոններում համապատասխան մասնագետների շրջանում անցկացնել նմանատիպ դասընթաց՝ հետագայում դպրոցներում ծնողավարական հմտությունները զարգացնելու համար:

Օրերս Կապանի մանկական կենտրոնում անցկացված վերոնշյալ թեմայով դասընթացին մասնակցելու էին եկել նաեւ «Փի էյչ ինթերնեյշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի ներկայացուցիչները: Կազմակերպության փոքր դրամաշնորհների ծրագրերի ղեկավար Նունե Ամիրյանը նշեց. «Կապանի մանկական կենտրոնի հետ տարիների համագործակցությունն ինձ թույլ է տալիս նրան համարել վստահելի գործընկեր: Համագործակցության շնորհիվ կենտրոնը տեխնիկապես համալրել ենք, ինչպես նաեւ նպաստել մասնագետների կարողությունների զարգացմանը: Այս պահին դեռեւս նոր դրամաշնորհներ չկան՝ կենտրոնի հետ կապված, բայց պլաններ ունենք, թե ինչպես կստացվի, ցույց կտա ժամանակը»:

Փոքր դրամաշնորհների ծրագրերի ղեկավարներից Ձյունիկ Վանեսյանի տեղեկացմամբ՝ անցած տարի Հայաստանի չորս քաղաքում անցկացված հանրային քննարկումները ցույց տվեցին, որ անչափահաս իրավախախտների վարքագիծը շատ հաճախ պայմանավորված է ճիշտ ծնողավարական հմտությունների պակասով կամ բացակայությամբ: Սա էլ հիմք հանդիսացավ կազմակերպելու նմանատիպ դասընթաց՝ ընտանեկան կոնֆլիկտների, երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման եւ հաղթահարման վերաբերյալ: Վերապատրաստված 14 մասնագետը Հայաստանի յոթ քաղաքում իրականացնում է համապատասխան դասընթացներ:

Կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանը տեղեկացրեց, որ 2013թ. կազմակերպության հետ իրականացրել են անչափահաս իրավախախտների հետ տարվող վերականգնողական արդարադատության «ԶԱՆԳ» ծրագիրը, իսկ «Համայնքների կապեր եւ նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակներում երկու դրամաշնորհ են ստացել՝ «Դեպի իրավական հասարակություն» եւ «Կյանքն առանց բռնության»: Առաջինն իրականացրել են երեխաների հետ, երկրորդը՝ ծնողների՝ ներառելով մոտ 500 ծնող Կապանի դպրոցներից եւ Քաջարանի N1 միջնակարգ դպրոցից: Հիմնականում իրազեկման դասընթացներ են կազմակերպել հոգեբանի, իրավաբանի, սոցմանկավարժի, գինեկոլոգի մասնակցությամբ, եւ նպատակը միանշանակ ծնողավարական հմտությունների զարգացումն է: Ընթացքում «Կյանքն առանց բռնության» լուսանկարների մրցույթ-ցուցահանդես էր հայտարարվել, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուրը: Ներկայացված լավագույն լուսանկարներից կազմվել է օրացույց, 15 լուսանկար հաղթող է ճանաչվել եւ որպես մրցանակ ստացել կենցաղային իրեր: Նշենք, որ մայիսի 1-ին Կապանի Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգում ցուցադրվել էին լուսանկարները: «Սկզբնապես մտավախություն ունեինք, որ լուսանկարները կարող են վնասել, բայց ի պատիվ մեր քաղաքի բնակիչների՝ պետք է ասեմ, որ բավականին խնամքով վերաբերվեցին դրանց», - նշեց Մայա Միրզոյանը:

Բացի լուսանկարներից՝ օրացույցում նաեւ փոքրիկ նշումներ կան ընտանեկան բռնությունների եւ դրանց հաղթահարման վերաբերյալ:

Կենտրոնը շարունակում է ակտիվորեն համագործակցել «Վորլդ վիժն» կազմակերպության հետ: Վերջերս «Պաշտպանված եմ ես, պաշտպանված ես դու» թեմայով դասընթացներ են անցկացրել դպրոցներում, ինչպես նաեւ շարունակում են համայնքային սոցիալական աշխատանքների մասով քաղաքի տարբեր թաղամասերում մոտ 1700 երեխայի հետ իրականացվող աշխատանքները:

«Այս ամենից զատ կենտրոնը շարունակում է իր ամենօրյա աշխատանքները հատուկ կարիքավոր, խնամքից դուրս մնացած, բռնության ենթարկված եւ այլ խոցելի խմբերի երեխաների հետ, ինչպես նաեւ ոստիկանության հետ սերտ համագործակցում են անչափահաս իրավախախտների հետ տարվող վերականգնողական աշխատանքների ուղղությամբ», - եզրափակեց Մայա Միրզոյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26