ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

26.09.2024 17:29
723

Օրերս Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ գեղանկարիչ Մարտուն Զաքարյանի կտավների ցուցադրությունը, որոնք գեղանկարիչը վրձնել է վերջին մեկ տարվա ընթացքում և նվիրել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:

Գեղանկարների մեծ մասը ներկայացված էին առաջին ցուցադրության: Կտավներն Ազնավուրի' համաշխարհային արժեք ու հռչակ ունեցող երգերի   («La Bohème», «Mama», «Ave Maria»  և այլն) վրձնե մարմնացումն են, այլ կերպ ասած՝ երաժշտությունը՝ գեղարվեստի լեզվով:

Երեկոյի ընթացքում Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սանեըը կատարեցին նույնանուն ստեղծագործությունները՝  լիարժեք դարձնելով ցուցադրությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գորիսի արվեստասեր հասարակությունը, արվեստագետներ, երաժիշտներ, կրթության ոլորտի մասնագետներ, ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր իրենց հիացմունքը հայտնեցին գեղանկարչի նոր ոճի ու չկրկնվող,  էությամբ եզակի վրձնարվեստի մասին:

Արվեստասեր հասարակությանը շնորհակալության  խոսք ասաց նաև նկարիչը՝ ներկայացնելով  կտավների ստեղծման պատմությունը։

Ցուցահանդեսն ինչ-որ առումով գեղանկարչի վերջին տարիների մտորումների ամփոփ նկարագիրն էր:

Ինչպես գեղանկարչի մյուս շրջանների աշխատանքները, Ազնավուրի երգարվեստի  ներշնչանքով ստեղծված այս կտավները նույնպես իրենց արժանի գնահատականը ստացան ցուցահանդեսին ներկա հանրության կողմից:

Ելույթ ունեցողները  հույս հայտնեցին, որ գեղանկարիչը  դեռ նոր ու բազմաբովանդակ շերտեր է բացահայտելու իր արվեստով․․․

 

ՄԱՐԹԱ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24