ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը

27.02.2019 00:08
1576

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը:

Սահմանվում է, որ

4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը:

9-րդ դասարաններում անցկացվելու են կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից` մայիսի 26-ին, ավարտական քննություններ` հունիսի 1-21-ը:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները նախատեսվում են դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունը, որոնք չի ընտրել եւ չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում եւ որոնցից չի հանձնելու միասնական քննություն:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ) - հունիսի 3-ին, քննության համար տրվում է 60 րոպե

2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ) - հունիսի 5-ին, քննությանը տրվում է 60 րոպե

3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում,

4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ <Մայրենի լեզու և գրականություն>«Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (կենտրոնացված, թեստ) - մայիսի 26-ին, քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր - հունիսի 3-ին,

3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) - հունիսի 6-ին, քննության տևողությունը` 120 րոպե,

4) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ) - հունիսի 13-ին, քննության տևողությունը` 120 րոպե,

5) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր - հունիսի 10-ին,

6) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր - հունիսի 17-ին,

7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում՝ մայիսի 27-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում (նորմատիվների հանձնում),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքների ստուգում անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.

 9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) - հունիսի 5-ին,  քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)`- հունիսի 12-ին, քննության տևողությունը` 120 րոպե,

3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) - հունիսի 19-ին, քննության տևողությունը` 120 րոպե,

4) «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) - մայիսի 27-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,

5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում.

6) «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից՝ բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում:

Ավարտական եւ պետական ավարտական քննությունները, համաձայն նախարարի հրամանի, սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 09:00-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին:

armtimes.com

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34