Ծրագիր, որ մնաց թղթի վրա

25.01.2015 18:45
2340

Բազմաբնակարանի ոդիսականը

Չորս տարի առաջ Կապանում տեղի ունեցավ իրադարձություն, որ «սպառնում» էր քաղաքի համար դարակազմիկ լինել Խորհրդային միության փլուզումից հետո ժամանակահատվածում: Կառուցվելու էր երիտասարդ ընտանիքների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, ինչպես նախապես հայտնեցին գործը նախաձեռնողները, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում. ծրագիրը նախաձեռնել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն: 2010-ի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ կառուցվելիք բազմաբնակարան համալիրի հիմնարկեքը, որին մասնակցում էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Հնչեցին բարեմաղթանքի խոսքեր, տեղի ունեցավ համերգ մայրաքաղաքից հրավիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ծրագիրը գրավիչ էր այնքանով, որ բացի երիտասարդներին բնակարանով ապահովելու հեռանկարից` շինարարության ընթացքում նաեւ աշխատատեղեր էին ստեղծվելու, մանավանդ հաշվի առնելով մարզկենտրոնում գործազրկության բարձր տոկոսը: Շենքի շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչեւ 2012-ի նոյեմբերի 30-ը, համալիրինը` 2013 թվականի փետրվարը: Բայց ինչպես ամենադաժան դատավոր ժամանակը ցույց տվեց, գրավիչ ծրագիրը դատապարտված էր մնալու թղթի վրա:

«Սյունյաց երկիրը», որպես Կապանում իրականացվող նախադեպը չունեցող նախաձեռնություն, ի սկզբանե իր տեսադաշտում էր պահում շինարարության ընթացքը: Հիմնարկեքի արարողությունից մոտ մեկ տարի հետո («Սյունյաց երկիր», 15 սեպտեմբերի 2011թ.) թերթն արձանագրել էր, որ անցած ժամանակամիջոցում քարը քարին չի դրվել, քանզի կառույցի հիմքերը փորելուց հետո գործը դադարել էր: Նաեւ կածիք հայտնել, որ ըստ կապանցիների` համալիրի կառուցման համար տեղանքը ճիշտ չէր ընտրված: Թերթը 2013-ի ապրիլին հարցում էր արել (այն ժամանակ, երբ երիտասարդ ընտանիքներն արդեն բնակարանամուտ պիտի տոնած լինեին), եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես էր եկել պարզաբանմամբ, որ մեջբերում ենք նույնությամբ. «Բազմաբնակարան շենքի հիմքերի փորման եւ փոսորակի մշակման աշխատանքները կատարելու ընթացքում բացահայտվել են մակերեւութային գրունտային ջրեր եւ այլ երկրաբանական խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ինչից կապալառու «Մոդըրն բիլդինգս» շինարարական կազմակերպությունը հրաժարվել է: Այդ պատճառով շենքի շինարարական աշխատանքները որոշակի ժամկետով կասեցվել են եւ ներկայումս մեր կազմակերպության կողմից միջոցներ են ձեռնարկվում նշված լրացուցիչ ծախսերը հոգալու եւ ծրագրում նոր շինարարական կազմակերպություն ընդգրկելու համար: Իրականացված միջոցառումների վերջնական արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Եվս մի տարի առաջ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մեր թերթին տված հարցազրույցի ժամանակ խնդրո առարկային առնչվող հարցին պատասխանելով հայտնել էր, որ շինարարությունը ստորգետնյա ջրերի պատճառով դադարեցվել է, եւ անհրաժեշտ է 105 մլն դրամ, բայց հարցը լուծում չի ստացել: Բացի այդ, քաղաքապետարանն առաջարկել է մեկ այլ տարածք տրամադրել Լեռնագործների փողոցում կամ Ձորք թաղամասում, որտեղ խորհրդային տարիներին բնակելի շենքի համար հիմքեր էին գցվել: Բաց հարց է մնում նաեւ «Բաղաբերդ» ռեստորանի տարածքը նախկին տեսքին բերելը, որը հատկացվել էր վերոհիշյալ շենքը կառուցելու համար: Դժվար է ու ծախսատար:

Սա է խնդրի պատմությունը: Երբ պիտի սկսվեր շենքի շինարարությունը, կառույցի շուրջբոլորը թաղանթապատվել էր, այժմ թաղանթներն էլ չկան, եւ երբեմնի շինհրապարակը անցորդներին է ներկայանում ողջ «շքեղությամբ», եւ երբեմնի արհեստական լճի տարածքը, որ տարիներ առաջ ժամանցի գոտի էր, այժմ ավիառմբահարությունից տուժած պատկեր է ներկայացնում եւ հարուցում կապանցիների զարմանքը, այս ամենն ինքա՞ն պիտի շարունակվի…

Վերջերս էլ լուրեր են շրջանառվում, թե իբր երիտասարդական բազմաբնակարան շենքի կառուցման համար հատկացվելու է երկաթուղային կայարանի մերձակա տարածքը: Դրանց իսկությունը պարզելու համար դիմեցինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

Ա.Քարամյանը «Սյունյաց երկրի» հարցադրմանը պատասխանեց, որ բնակշենքի շինարարության համար հողահատկացման խնդիրը քննարկման փուլում է: Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը խմբագրությանը փոխանցեց համարյա այն, ինչ Ա.Քարամյանը. բնակշենքի նոր տարածքի հարցը դեռ պիտի քննարկվի կառավարությունում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08