Ցուցահանդես-վաճառք՝ Իրանի իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի առթիվ

09.02.2026 11:50
512

Իրանի իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի առթիվ փետրվարի 7-ին և 8-ին Կապանում գտնվող ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանում կազմակերպվել էր իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք:

1979-ի փետրվարի 11-ին հասարակական տարբեր խավերի մասնակցությամբ Իրանի ժողովրդական հեղափոխությունը հաղթեց, որն էլ սկսվեց տոնվել որպես «Իրանի իսլամական հեղափոխության» հաղթանակի օր:

Անցած 47 տարում, չնայած խիստ պատժամիջոցներին, բոլոր ոլորտներում երկիրը համաշխարհային մակարդակով մեծ առաջընթաց է գրանցել: Հատկապես տնտեսության, գիտության, բժշկության, մշակույթի, օդատիեզերական և ռազմական ոլորտներում:

Այդ ամենի մասին հյուպատոսարանի առաջին հարկում բացված ցուցահանդեսի վահանակներն էին պատմում՝ ներկայացնելով երկրի տարբեր բնագավառներում իրավիճակն իրանական հեղափոխությունից առաջ և հետո:

Այդ մասին ցուցահանդես-վաճառք այցելած մարդկանց համար ցուցադրվեց տեսաֆիլմ:

Իսկ դրսում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, տաղավարներում ներկայացված էին պարենային ապրանքներ, լվացող պարագաներ, տարբեր տեսակի պահածոներ, միրգ ու քաղցրավենիք, զանազան գորգեր, հուշանվերներ: Մատուցվում էր բուրավետ թեյ:

Սա արդեն երրորդ ցուցահանդես-վաճառքն է, որ կազմակերպվում է Կապանում: Այստեղ հանդիպեցինք Հաբիբ Դիդարին՝ Թավրիզի Իսլամական արվեստի պետական համալսարանի ցուցահանդեսների բաժնի կազմակերպչին: Նա ցուցահանդեսին էր ներկայացրել համալսարանի ուսանողների և Թավրիզի արվեստագետների աշխատանքները՝ կերամիկական իրերի նմուշներ, տարբեր զարդեր, ձեռքի աշխատանքներ: Հաբիբ Դիդարը հայտնեց, որ նպատակ ունեն Կապանի արվեստի քոլեջի հետ կազմակերպել համատեղ ցուցահանդես:

Ցուցահանես-վաճառքը շարունակվեց փետրվարի 8-ին՝ աշխույժ առևտրով, միջոցառմանը տոնական երանգներ հաղորդեցին Իրանի Գիլան նահանգի «Գիլախան» երաժշտախմբի կատարումները:

Տոնական այդ օրերին մենք հանդիպեցինք նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ով չափազանց կարևորում է հայ-իրանական մշակութային կապերը, Իրանի գիտատեխնիկական նվաճումները Սյունիքի հանրությանը ներկայացնելը:

Ամեն ինչից բացի Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձն այդկերպ՝ տոնականորեն նշանավորելը ևս մեկ օրինակ է այն իրողության, որ չնայած ԱՄՆ-ն շարունակում է սպառնալիքներ ուղղել մեր բարեկամ այդ երկրին, բայց Իրանի ժողովուրդը չի դադարեցնում իր արժանապատիվ ու հպարտ երթը դժվարությունների և փորձությունների միջով:

Վահրամ Օրբելյան

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22