Թուրքերին զայրացրել է Netflix-ով հեռարձակվող սերիալը, որում Թուրքիայի շրջանների մի մասը ներկայացված է որպես հայկական

06.12.2022 14:43
1032

Թուրք հեռուստադիտողներին զայրացրել է Netflix հարթակով հեռարձակվող «Pepsi, Where's My Jet» սերիալի առաջին դրվագը, որտեղ երկրի արևելյան շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Sabah թերթին։

«Սերիալի 1-ին դրվագի տեսարանը առաջացրել է թուրք հեռուստադիտողների բուռն արձագանքը, քանի որ ներկայացված քարտեզի վրա արևելյան Թուրքիայի շրջանները նշված են որպես Հայաստանի տարածք։ Սերիալի թուրք երկրպագուները սոցցանցերում կտրուկ են արձագանքել դրան»,- գրում է թերթը։

Հաղորդվում է, որ «սա Netflix-ի հետ կապված առաջին խնդիրը չէ»։

«Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ դրվագում, որը պատմում է Մոսադի գործակալի մասին Սիրիայում, պատին փակցված է «բաժանված» Թուրքիայի քարտեզը:

Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ դրվագում աշխարհի քարտեզի վրա ուշագրավ մանրամասնություն է նկատվել, ըստ այդմ՝ հատկանշական է, որ քարտեզի վրա Թուրքիան մասնատված է եղել, իսկ բաժանված հողերը նշված են որպես Հայաստանի տարածք»,- մանրամասնել է թերթը։

https://armtimes.com/

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25