Ռուսաստանը չի ցանկանում բանակցել Թուրքիայի հետ, մեր ինչի՞ն է դա պետք, Ալիևը դա ուզում է, Փաշինյանը, երևում է, ևս ցանկանում է․ Տարասով

01.10.2020 17:07
1181

«Ուղիղ Թուրքիայի հետ բանակցելը Ղարաբաղի հարցով օրիգինալ միտք է»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայկական մեդիադաշտում քննարկվող կարծիքին, որ Հայաստանը կարող է բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ փոխելով Արցախյան կարգավորման բանակցային ձևաչափը։

Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» թերթն իր խմբագրականում այսօր անդրադարձել էր Արցախյան հակամարտության բանակցային ձևաչափին՝ առաջարկելով այն փոխել՝ Ադրբեջանի փոխարեն այնտեղ ներգրավելով Թուրքիային կամ ունենալ, ինչո՞ւ ոչ, քառակողմ բանակցային ձևաչափ։

«Բայց հասկանալի է նաև, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդհանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ։ Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը։ Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան Արցախը դուրս թողնել բանակցություններից և ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան։ Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցանկանում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ։ Կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ»։

Այս վերլուծականը մեծ իրարանցում է առաջացրել մամուլում և սոցցանցերում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ թերթը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, և ինչ-որ առումով արտահայտում է իշխանության դիրքորոշումը։

Տարասովը նախ կատակեց՝ ասելով, որ դա լավ քայլ է, օրիգինալ մտածողություն։

Ըստ նրա, եթե Երևանը սկսի Թուրքիայի հետ լուծել Ղարաբաղյան խնդիրը, նշանակում է՝ նա ճանաչում է Ադրբեջանի և Թուրքիայի միութենական գործոնը, և վերոնշյալ քայլով գնալու է այդ գործընթացի լեգիտիմացում։

«Կարծում եմ՝ պետք չէ դա անել։ Հայաստանը ճանաչում է, որ Թուրքիան կուլ է տալիս, կլանում է Ադրբեջանը»,- նկատեց Տարասովը։

Նրա կարծիքով, Ռուսաստանը դրան ոչ մի կերպ չի նայելու, Ռուսաստանն իր հարաբերություններն ունի, դրանք կառուցում է՝ անկախ այս կամ որոշման։

Տարասովի որակմամբ՝ Հայաստանը փոքր երկիր է, իր տարածաշրջանային, համաշխարհային ֆունդամենտալ արտաքին քաղաքականության ռեսուրսը սահմանափակ է, շատ բան կարելի է նախաձեռնել, իսկ ի՞նչ կա դրա ետևում։

«Փաշինյանը պատերազմից շատ ավելի վաղ շրջանում ցանկանում էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների մտնել կոնտակտների մեջ, ոչինչ դուրս չեկավ, քանի որ Թուրքիան չհամաձայնեց դրան։ Նրանք կրկնում էին՝ վերադարձրեք Ղարաբաղը, հետո կխոսենք։ Այսքանը։ Խնդրեմ, եթե ցանկանում եք զոհաբերել Ղարաբաղը, զոհաբերեք»,- նման եզրահանգում արեց Տարասովը՝ շարունակելով, որ բանակցությունները Թուրքիայի հետ ոչ մի արդյունքի միանշանակորեն չեն կարող հանգեցնել։

Նա արձանագրեց, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից է, Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են Ղարաբաղի վերադարձ, նրանց դիրքորոշումը չի փոխվել։

«Ի՞նչ հիմքի վրա պետք է բանակցել Թուրքիայի հետ։ Հանձնել Ղարաբաղը թուրքերի՞ն»,- նման հարցադրում արեց նա։

Անդրադառնալով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ Արցախը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, Տարասովն ասաց՝ այն, որ ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ, նշանակում է, որ տիրապետում է որոշ փաստերի այն մասին, որ վարձկաններ են մտցվել տարածաշրջան, թեև Թուրքիան և Ադրբեջանը դա հերքում են։

«Ես հիշում եմ, որ 1990-ական թվականներին Ադրբեջանում շատ կարելի էր հանդիպել աֆղանների, եթե նման բան շարունակի տեղի ունենալ, Կովկասի տարածքում կգնա ջիհադիզմի ամրապնդում, իսկ դա նշանակում է, որ մեծ խաղ կսկսվի, և այն կտարածվի դեպի Հյուսիսային Կովկաս և Միջին Ասիա, և ես կարծում եմ, որ դա թույլ չեն տա ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, և ո՛չ Ֆրանսիան»,- ասաց Տարասովը։

Նման վտանգների պարագայում, Տարասովի որակմամբ, հայերը պետք է հասկանան, որ, երբ սպանում են հայերին, «պետք է բռնվել ավագ եղբորից և այլ կողմերում ինչ-որ բաներ չփնտրել։ Ոչ մեկը սեր չի նվիրելու»։

Անդրադառնալով այս օրերին Երևանից և Ստեփանակերտից հնչող ուղերձներին՝ գնահատելով դրանց համարժեքությունն իրավիճակին, Տարասովն ասաց, որ կա երկակի ստանդարտների քաղաքականություն։

«Մեկ խոսում ենք՝ «Միացում», մեկ խոսում ենք անկախության ճանաչման մասին և ասում ենք, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ։ Եթե Ղարաբաղը կարողանա իր դիրքերը պահպանել, կստանա անկախություն, հետաքրքրվա՞ծ է արդյոք Երևանը դրանում։ Պետք է կողմնորոշվել հստակորեն։ Եթե Ղարաբաղը դառնա երկրորդ հայկական պետություն, ապա այն կդառնա ողջ հայության էպիկենտրոնը, այսինքն՝ Ստեփանակերտը կդառնա հայության կենտրոնը, և ոչ՝ Երևանը»,- ասաց Տարասովը։

Խոսելով ՌԴ քաղաքականությունից՝ ռուս քաղաքագետն ասաց, որ Մոսկվան ջանում է դադարեցնել հակամարտությունը, կհաջողվի՞ Մոսկվային դա, շատ բարդ է ասելը, քանի որ կա թուրքական գործոնը, քանի որ թուրքերը ցանկանում են Մոսկվայի հետ բանակցություններ վարել Ղարաբաղի շուրջ, ինչը նախկինում չի եղել, Թուրքիան ցանկանում է հաստատել իր ներկայությունն այս տարածաշրջանում։

«Բաքուն հակամարտությունը դարձնում է առճակատման գոտի ՆԱՏՕ անդամ երկրի մասնակցությամբ՝ հասկանալով, որ առաջիկայում հաղթել չի կարողանալու, ուստի կոնսերվացնում է խնդիրը։ Կարծում եմ՝ պայքարը շարունակվելու է հետագայում։ Ռուսաստանը չի ցանկանում բանակցել Թուրքիայի հետ, մեր ինչի՞ն է դա պետք, Ալիևը դա ուզում է, Փաշինյանը, երևում է, ևս ցանկանում է, իսկ մենք չենք ցանկանում»,- նկատեց Տարասովը։

168.am

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46