Թուրքիան մեծ թափով շարունակում է սահմանների կահավորման աշխատանքները

15.04.2022 10:18
3435

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր, հայտնում է Ermenihaber-ը:

Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: 

Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահմանի 873 կմ-ի հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Իրանի հետ սահմանին էլ մինչ այս պահը արդեն 191կմ հատվածում ավարտվել են պատի ու ճանապարհի կառուցման լուսավորության անցկացման, տեսախցիկների ու ջերմատեսիլ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ ապօրինի սահմանահատումների տեսանկյունից ռիսկային գնահատվող  Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 2.949կմ երկարությամբ սահմանների 1028 կիլոմետրանոց հատվածում ավարտվել են պատի ու պարեկային ծառայության համար նախատեսված ճանապարհի կառուցման աշխատանքները: 

Սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82-ւ կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար:

Բացի դրանից ոստիկանության գլխավոր վարչության կողմից Իրանի հետ սահմանային Վանի նահանգում  լրացուցիչ 750 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում է կազմավորել, որը պետք է աշխատի Իրանից աֆղան փախստականների մուտքը Թուրքիա կանխելու ուղղությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40