Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը. Մուրադ Արթին

26.04.2022 10:42
5828

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կա միջազգային ճնշում, սակայն ավելի շատ երկրների կողմից այն ճանաչելու , դատապարտելու համար պետք է մեծ թվով հայեր շարունակեն աշխատել իրենց երկրներում և ուժեղացնել ճնշումը կառավարությունների վրա:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Շվեդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մուրադ Արթինը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի փաստերի հիման վրա: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Սփյուռքի հայերը կապեր հաստատեն մարդու իրավունքների պաշտպանների, հետազոտողների, պատմաբանների և քաղաքական գործիչների հետ՝ ճանաչման և դատապարտման գործընթացը առաջ մղելու համար։

«Թուրքական պետական ապարատի համար ամոթալի է 1915 թվականին բացահայտ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը ժխտելը: Խոսակցությունը և դիվանագիտությունը կարևոր են, բայց մենք պետք է ավելի լավ ռազմավարություններ գտնենք, քանի որ Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է մարդու իրավունքներին: Կարևոր է այլ էթնիկ խմբերի, մարդու իրավունքների պաշտպանների, մարդու իրավունքները հարգող կուսակցությունների, պատմաբանների, հետազոտողների շրջանում դաշնակիցներ փնտրելը առանձին երկրներում միջազգային մակարդակով ճնշում գործադրելու համար։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններից: Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը»,-ասաց քաղաքական գործիչը:

Մուրադ Արթինը նշեց, որ այսօր Թուրքիան կառավարող իշխանության պարագայում դժվար կլինի  փաստերի հետ առերեսվելը, բայց Թուրքիայում կան բազմաթիվ ժողովրդավարական ուժեր և հասարակ մարդիկ, ովքեր ցանկանում են հաշտվել իրենց պատմության հետ և ցանկանում են փնտրել ճշմարտություն: Նրա կարծիքով՝ պետք է աշխատանք տանել այդ ուժերի հետ և նրանց աջակցել իշխանության գալու և ժխտողական քաղաքականությունը փոխելու համար։

«Ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների մի մասն է, որը նաև համընդհանուր է և երբեք չպետք է բանակցությունների առարկա դառնա։ Մենք՝ մարդու իրավունքների մասին հոգ տանողներս, երբեք այս հարցում չպետք է փոխզիջումների գնանք: Մենք պետք է շարունակենք պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ժողովրդավարական ազատության և իրավունքների համար պայքարը կարևոր է բազմաթիվ երկրների, կազմակերպությունների, քաղաքական գործիչների և հասարակ մարդկանց համար, հետևաբար մենք պետք է միշտ կոչով դիմենք նրանց, անկախ այն հանգամանքից, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի երկխոսությանը՝ Մուրադ Արթինը նշեց, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորումը երբեք չպետք է կանխի մարդու իրավունքների մասին խոսակցությունը, այն երբեք չպետք է խանգարի պատմության ու անցյալի հետ առնչվելուն, հակառակ դեպքում երբեք չի կարելի առաջ գնալ:

«Ես բացարձակապես դեմ չեմ, որ այն երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու Թուրքիան, լավ հարաբերություններ ունենան, բայց չի կարելի բանակցել Ցեղասպանության հարցի շուրջ, չի կարելի աչքերը փակել մարդկության դեմ հանցագործության վրա, որ երիտթուրքերը կատարել են հայերի և այլ քրիստոնյաների դեմ։ Լավ է, որ երկրները կարող են մոտենալ, շատ կարևոր է, որ 1915 թվականի հարցը ևս ներառված լինի քննարկումներում: Հակառակ դեպքում այս չլուծված կոնֆլիկտը կշարունակի թեժ մնալ մարդկանց համար: Կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչումը կհեշտացնի բանակցությունները և կազատի թուրք ժողովրդին Էրդողանի՝ պատմությունը ժխտելուց»,-ասաց Արթինը:

Բանաձևերից ու կոչերից զատ ի՞նչ անելիք ունի միջազգային հանրությունը: Մուրադ Արթինի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ի վիճակի լինի պատժել մարդկության դեմ հանցագործությունները կատարողներին: Ըստ նրա՝ Հաագայի միջազգային դատարանը պետք է կարողանա գործել ազատ և առանց գերտերությունների հավանությունների:

«Հանցագործությունները պետք է հետաքննվեն, քրեական պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն՝ անկախ երկրից: Բավարար չեն պատժամիջոցներն ու այն մարդկանց պատժելը, որոնք հանցագործություն են կատարել մարդկության դեմ: Գլոբալիզացիայի մասին խոսելու փոխարեն, ինչը նշանակում է, որ ընկերությունները միավորվում են սահմաններից դուրս, մենք պետք է սկսենք խոսել միջազգայնացման մասին, ինչը նշանակում է, որ բացի ընկերություններից, նաև արհմիություններն ու սոցիալական շարժումները մոտ լինեն»,-հավելեց Մուրադ Արթինը:

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26