Թուրքիայի կառավարությունը Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո մզկիթի կվերածի ևս մի բյուզանդական եկեղեցի (լուսանկար)

21.08.2020 13:46
2858

Թուրքիայի կառավարությունը Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո որոշել է մզկիթի վերածել նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Որոշումը հրապարակվել է կառավարական թերթում, հունական ERT հանրային հեռուստատեսությանը հղումով գրում է ria.ru-ն։

«Սա կայսրերի դարաշրջանի ամենանշանակալի բյուզանդական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր գլուխգործոցային որմնանկարներով, և մզկիթի է վերածվում նույն ընթացակարգերով, ինչպես Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն հանձնվում է Կրոնական գործերի վարչությանը և, ինչպես սպասվում է, կփակվեն բյուզանդական որմնանկարները, որպեսզի այն եկեղեցուց մզկիթի վերածեն»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչև այսօր, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը, հաղորդում է հեռուստաալիքը:

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ Ստամբուլի Խորի Սբ․ Ամենափրկիչը կօգտագործվի մահմեդական աղոթքների համար:

Խորի Սբ․ Ամենափրկիչը կառուցվել է 6-րդ դարում՝ մ.թ. 534 թվականին։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին մզկիթի է վերածվել Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Музей Карие (Монастырь Хора) в Стамбуле: фото, видео, часы работы ...

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40