Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ամբողջությամբ քանդվել է

10.03.2023 14:31
933

Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին։

Գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է:  Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղարկած ավտոբուսով տեղափոխվել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մոտ՝ Իսքենդերուն:
«Այս գյուղի բնակչությունը գնալով նվազում է: Երկրաշարժից մեծ ավերածություն եղավ: Որպեսզի այս գյուղը չվերանա, պետության աջակցությունն է անհրաժեշտ»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ, նշել է նա։

Նա ասել է, որ գյուղում 15 տուն էապես վնասվել են, եկեղեցին նույնպես վնասվել է: Այս պահին մոտ 25 վրան ունեն, որտեղ էլ ապրում են: Շեշտել է, որ բոլոր կողմերից օգնություն է գալիս, 4-րդ օրվանից սկսել է տեղ հասնել օգնությունը, շնորհակալություն է հայտնել բարերարներին, պաշտոնյաներին:

«Սրանից հետոն արդեն պետությունից ենք ակնկալում: Ինչպե՞ս են կառուցվելու քանդված տները: Գումարային օգնությա՞մբ, թե՞ այլ ճանապարհներով: Պետք է ստեղծենք այն հնարավորությունները, որոնք կկանխարգելեն, որ մարդիկ լքեն այս գյուղը: Գյուղացիների միգրացիան կանխելու համար պետք է նախ և առաջ լուծենք ապաստանի հարցը:... Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում: Ամեն եկողից օգնություն ենք խնդրում: Շատ մեծ աղետ ապրեցինք»,- նշել է  գյուղապետը:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40