ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Կրեմլը։
«Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ: