Տվեք մեզ ինքնապաշտպանվելու իրավունք, եւ մենք հետ կշպրտենք թուրքին․ Տեղ գյուղում այդպես են տեսնում ելքը ստեղծված իրավիճակից

01.04.2023 20:03
2847

Այսօր՝ ապրիլի 1-ին, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Տեղում էր․․․

Գյուղի արեւելյան վերջնամասում՝ երբեմնի Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Գորիսի ոստիկաններն են հերթապահում։ Նրանք արգելեցին մեր հետագա ընթացքը մայրուղով՝ վկայակոչելով հնարավոր վտանգները։

Այդ ճանապարհով, որքան տեսանք, առայժմ կարող են երթեւեկել միայն մեր ԶՈՒ կամ ԱԱԾ ներկայացուցիչները, նաեւ շինկազմակերպությունների աշխատակիցները, ովքեր Հայաստան-Ադրբեջան սահմանագծի նոր-նոր մոգոնված հատվածում մասնակցում են ինժեներական կառույցների պատրաստմանը։

Մեր կանգնած տեղից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու սկզբնամասն է, պարզորոշ երեւում է մոտ 2-3 կմ հեռավորության  վրա՝ մարտի 29-ի գիշերը ծնունդ առած ադրբեջանական հենակետը, որտեղ աշխատանքներ էին ընթանում․․․

Տեղ գյուղացիները, ովքեր ավելի մոտիկից են դիտարկել Տեղ եւ ադրբեջանական Ջաղազուր գյուղերի միջեւ ընկած դաշտերը, նշում են բռնազավթված տարածքներում վերջին օրերին ստեղծվող ադրբեջանական մոտ տասը հենակետի մասին։

Մայրուղու զավթված հատվածից դեպի հյուսիս-արեւմուտք մեր պաշտպանական դիրքերն են, դիմացին՝ ադրբեջանական հենակետերը։

Աշխարհազորի ներկայացուցիչները (չցանկանալով իրենց անունները հանրայնացնել) մեզ պատմեցին, թե մարտի 29-ի գիշերը նաեւ Ջաղազուրից են ասկյարները դեպի Տեղ եւ Արավուս շարժվել, բայց հանդիպել են լուրջ դիմադրության եւ նահանջել։ Պատմում են նաեւ որոշ հատվածներում հայ զինվորների ու ասկյարների միջեւ տեղի ունեցած ձեռնամարտերի մասին, որոնց ընթացքում մեր տղերքը կարգին դաս են տվել հրոսակներին։

Իսկ ազերիների առաջխաղացումը հաջողվել է այնտեղ, որտեղ պաշտպանություն չի եղել, ինչը գյուղացիներին ապշեցնում է եւ տարակույսների տեղիք տալիս։ Որեւէ մեկը չի կարողանում գտնել հարցի պատասխանը, թե ինչպես կարող էր հանրապետության պետական սահմանի մի երկար հատված լինել անպաշտպան։

Տարբեր հաշվարկներ են շրջանառվում առ այն, թե որքան տարածք է բռնազավթել թուրքը մարտի 29-ի եւ լույս 30-ի գիշերը․ խոսքը 60-ից մինչեւ 100 հա-ի մասին է։

Տեղ գյուղում տարբեր մարդկանց հանդիպեցինք։ Մեծամասնությունն այսպես է տեսնում ելքը ստեղծված վիճակից՝ «Տվեք մեզ ինքնապաշտպանության իրավունք ու հնարավորություն, եւ մենք հետ կշպրտենք թուրքին, հետ կբերենք գրավված տարածքները»։

Ավելի հուզիչ խոսքեր էլ լսեցինք՝ «Մենք պատրաստ ենք մեռնելու, եթե բանը դրան հասնի, միայն թե ինքնապաշտպանության մասին վերին հրաման լինի։ Մեր արժանապատվության վերականգնման համար պատրաստ ենք ամեն գործողության»։

Լաչինի միջանցքի նոր երթուղու Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպեցինք ԵԿՄ Սյունիքի ջոկատների հրամանատար Մելիքսեթ Պողոսյանին եւ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին՝ Սեւ քերծի եւ Սըռի եղցու դիրքերից  էին վերադառնում։

Նրանց, որ երեք օր շարունակ առաջնագծում են, հոգեբանական ծանր վիճակում տեսանք, ինչպես եւ կարելի էր սպասել։

Ինքնուրույն քայլեր ձեռնարկելուց շարունակում են ձեռնպահ մնալ՝ օբյեկտիվորեն պատճառաբանելով, որ որոշումները վերեւում պիտի ընդունվեն։

Ըստ նրանց՝ սահմանագծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայումս բանակցություններ են ընթանում, որի արդյունքում իբր ազերինեը պետք է հեռանան Տեղ գյուղի վարչական տարածքից։

Սակայն այդ վայրերում կատարվող ամրաշինական աշխատանքները վկայում են, որ ազերիները, ինչպես նախորդ նման դեպքերում, զավթված տարածքներից  հեռանալու մտադրություն չունեն։

Թուրք-ազերիները միայն ուժի լեզուն են հասկանում․․․

Երբ Լաչինի միջանցքի նոր երթուղով իջնում էինք Հագարու կամուրջ, հեռվից ականատես եղանք ադրբեջանական զինյալների ու զինտեխնիկայի կուտակոմների, որ Լաչինի միջանցքի ոչ վաղ անցյալի (մինչեւ մարտի 30-ը գործած) երթուղու՝ Ադրբեջանի կառուցած հատվածում էր։ Իսկ դա Տեղ գյուղի դաշտերը ներթափանցած հրոսակների թիկունքն է․․․

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40