Ուղեցույց՝ Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատում անցնելու նպատակով առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ

20.03.2025 14:26
570

Մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքների անապահովությունը գնահատվում է նոր համակարգի միջոցով։

Անապահովության գնահատում անցնելու համար դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ e-social.am հարթակում։

 Այս նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել https://e-social.am/ հղմամբ, ապա «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժնի «Անապահովության գնահատում և ծառայություններ» ենթաբաժին։ Մինչ դիմում ներկայացնելը՝ նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայությունների համարանիշ և անձնական այլ տվյալներ։

Դիմումը լրացնելիս պարտադիր է հետևել ներքոնշյալ պահանջներին՝

  •  դիմելուց առաջ համոզվեք, որ Ձեր ընտանիքի անդամները և Դուք հաշվառված եք Ձեր փաստացի բնակության վայրի հասցեում (բացառությամբ այն դեպքի, երբ Ձեր հաշվառման հասցեն հանդիսանում է պետական կամ համայնքային ծրագրերով կամ աղետի հետևանքով քանդված շենք/շինություն),
  •  դիմումը ներկայացվում է առցանց և լրացվում է հայատառ,
  •  Ձեր և ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները հարկավոր է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձը հաստատող փաստաթղթերում,
  •  եթե չի լրացել Ձեր 18 տարին, ապա Ձեր համար դիմումը պետք է լրացվի Ձեր ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ) կողմից,
  •  եթե Դուք դիմումը լրացնում եք որպես օրինական ներկայացուցիչ, ապա անհրաժեշտ է ներբեռնել խնամակալ լինելու մասին Խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման բնօրինակի գունավոր լուսապատճեն,
  •  եթե դիմումը լրացնելիս անհրաժեշտ է ներբեռնել որևէ փաստաթղթի գունավոր լուսապատճեն, խնդրում ենք վստահ լինել, որ ներբեռնում եք ճիշտ այդ բնօրինակ փաստաթղթի լուսապատճեն,
  •  անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի գունավոր լուսապատճենները չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված (կցվող փաստաթղթերի ցանկը՝ ստորև),
  •  ներբեռնվող փաստաթղթերի գունավոր լուսապատճենը (լուսանկարի ձևով կամ պատճենահանող սարքի միջոցով թվայնացված) կարող է լինել jpg/jpeg/png/pdf ֆորմատով՝ առավելագույնը 10 MB ծավալով,
  •  դիմումի պարտադիր լրացման ենթակա դաշտերը ցուցադրված են * նշանով,
  •  առցանց դիմումից բացի, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն պետք է ներկայացնել բնօրինակ դիմումը՝ ընտանիքի բոլոր 18 տարին լրացած անդամների ստորագրությամբ։ Այս դիմումով Դուք և Ձեր ընտանիքի 18 տարին լրացած անդամները, իսկ օրինական ներկայացուցչի կողմից դիմումը ներկայացնելիս նաև Ձեր օրինական ներկայացուցիչը (խնամակալը), տալիս եք համաձայնություն այն մասին, որ դիմումում ներառված բոլոր անձինք համաձայն են ներկայացվող դիմումի բովանդակության հետ, ինչպես նաև ընդունում են դիմումի հետ կապված գործընթացի պայմաններն ու պարտավորությունները։ Ստորագրված բնօրինակ դիմումը 3 աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն չներկայացնելու դեպքում դիմումը ենթակա է մերժման։

 Դիմում ներկայացնելու ուղեցույցին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/893

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40