Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում ենք ցուցադրական հակառուսական ժեստ. Զախարովա

02.11.2023 14:56
688

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին:

Այս մասին փոխանցում է  «ՏԱՍՍ»-ը:

«Մոսկվան Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում է որպես Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել է Զախարովան:

«Երևանում «պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը գնում է  ցուցադրական սիրախաղի մասին նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին»։

Եվ ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը միտումնավոր համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր համարում Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր գործոնը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Մալթա էր մեկնել և մասնակցել էր «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:

Մալթայում կայացել էր  նաև Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40