Արխիվ

22.05.2015 11:03
2372

Սամվել Ալեքսանյան. «Լինել մեր ժամանակի ճշմարիտ վավերագրողը. ահա «Սյունյաց երկրի» գլխավոր առաքելությունը»

«Սյունյաց երկրի» տասնամյա ճանապարհի, առկա դժվարությունների ու ծրագրերի մասին է զրույցը թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ:

(հատված թերթի ծննդյան 10-րդ տարեդարձի առիթով տրված հարցազրույցից)


- Ձեր հռչակած սկզբունքը` «Մերն է այս երկիրը, եւ մենք ենք նրա տերը», 2004թ. սեպտեմբերի 28-ին Ձեզ կանգնեցրեց նոր իրողության առջեւ: Ձեզ այլեւս չթույլատրվեց համատեղել խմբագրի ու մարզպետի մամուլի քարտուղարի պաշտոնները, թերթի խմբագրությունը դուրս հանվեց մարզպետարանի շենքից… Եվ այդ օրվանից սկսեց շրջանառվել հայտնի գուշակությունը` «Շուտով փակվում է «Սյունյաց երկիրը»»: Եվ այդ «գուշակները» մինչեւ օրս էլ կանխատեսումներ են անում: Իհարկե, հետագայում մարզպետարան-թերթ հակամարտությունը մեծ մասամբ վերացավ, բայց առաջ եկավ մեկ այլ երեւույթ` Քաջարանի կոմբինատ-թերթ անհանդուրժողականությունը: Մինչ այդ էլ տեղի ունեցավ հարձակում թերթի խմբագրության վրա, դրանից ամիսներ անց հրկիզվեց խմբագրության ավտոմեքենան, Կապանում հետապնդումներ սկսվեցին այն մարդկանց հանդեպ, ովքեր փորձեցին խմբագրության համար վարձակալությամբ տարածք տրամադրել եւ այլն:

- Անկեղծ ասած, չենք ուզում անդրադառնալ մեր տարեգրության այդ էջերին: Տարիների հեռվից միայն հետեւյալը կարող ենք ասել` ինչ-որ տեղ այդ հակամարտությունը սպասելի էր: Մարզպետի մամուլի քարտուղար չէր կարող լինել մի անձնավորություն, ով միեւնույն ժամանակ քննադատում էր մարզպետարանի գործունեությունը, մարզպետական ինստիտուտը համարում մարզի զարգացմանը խոչընդոտող գործոն եւ այդ մասին բացեիբաց հայտարարում իր իսկ խմբագրած թերթում: Վերջին հաշվով դա դիմադրություն էր կանոնին, եւ Սամվել Ալեքսանյան խմբագիրը նման մտածելակերպով ու գործելակերպով չէր կարող լինել մարզպետի թիմում: Մեզ առաջարկվեց թերթը թողնել եւ շարունակել մնալ մամուլի քարտուղար, բայց նախապատվությունը թերթին տվեցինք: Արդյունքում սկսվեց հակամարտությունը` աներեւակայելի ծայրահեղ դրսեւորումներով: Սակայն ե՛ւ Սուրեն Խաչատրյանը, ե՛ւ մենք շուտով անկարելի համարեցինք նման հակամարտությունն ու կարեւորեցինք մարզպետարան-թերթ համագործակցությունը մարզի շահերին առնչվող առանցքային հարցերում: Այդ համագործակցության արդյունքում, ի դեպ, ծնվեցին թերթի մի քանի համարներ, որոնք, հիրավի, բացառիկ են: Առհասարակ Սուրեն Խաչատրյանի գործունեության այդ փուլում աննախադեպ մեծ ուշադրություն դարձվեց հոգեւոր-մշակութային ոլորտին, ինչը հավաստող բազմաթիվ փաստեր կան:

- Թերթին սպառնացող վտանգների, մարտահրավերների մասին…

- Թերթին եւ առհասարակ Սյունիքին սպառնացող թիվ մեկ վտանգը մարզում ներդրվող օլիգարխիկ համակարգն է եւ մարզը հանքահումքային բազա դարձնելու` օրավուր ակտիվացող քաղաքականությունը: Հիմա մարզը թեւակոխում է մի իրավիճակ, երբ բոլոր պետական կառույցները դառնում են օլիգարխիկ համակարգի, խոշոր կապիտալի կցորդ ու սպասավոր: Ավելին, մենք Սյունիքում գործ ունենք օլիգարխիկ համակարգի ամենահետադիմական տարատեսակի հետ: Տեսեք` Սյունիքը հայաստանյան խոշոր կապիտալի  հանգրվաններից է (նկատի ունենք հանքարդյունաբերությունը): Եվ այդ խոշոր կապիտալի առկայության պարագայում, որքան էլ տարօրինակ է, Սյունիքում (համեմատած միջին հանրապետական ցուցանիշների հետ) առավել ցածր է բնակչության կենսամակարդակը, առավել շատ են արտագաղթողներն ու արտագնա աշխատանքի մեկնողները, առավել շատ են փակված դռներով բնակարանները, առավել մեծ է բնակչության ծերացածության ցուցանիշը, առավել բարձր են գործազրկության եւ աղքատության ցուցանիշները: Հայաստանի ոչ մի մարզում գյուղերն այնպես արագ չեն հանգչում, որքան Սյունիքում ու մասնավորապես Կապանի տարածքում: Հայաստանի ոչ մի տարածքում մահաբեր հիվանդություններն այնքան տարածված չեն, որքան Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում: Թերթեք, խնդրեմ, պատմության էջերը, բացեք տնտեսագիտության գրքերը եւ կհամոզվեք, որ խոշոր կապիտալը, որպես կանոն, իր հետեւից մշտապես բերել է զբաղվածության խնդրի լուծում, ենթակառույցների զարգացում, մարդկանց կենսամակարդակի բարձրացում… Մեզ մոտ խոշոր կապիտալը հակառակ դերն է խաղում: Սյունիքյան խոշոր կապիտալի տերերը, ոչնչով չտարբերվելով օտար զավթիչներից, հանուն գերշահույթի պատրաստ են կուլ տալ-խժռել անգամ դարավոր գյուղերը, խմելու ջրի ջրահավաք ավազանները, բնության հրաշալիքները, պատմամշակութային հրաշալիքները, մարդկային գերեզմանները… Սյունիքյան խոշոր կապիտալի ներկայացուցիչները պատրաստ են փակելու ազատ խոսքի, բացախոսության բոլոր հարթակները եւ հնարավոր ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: Փոխարենը պատրաստ են (այդպես էլ վարվում են) հիմնադրել խամաճիկ լրատվամիջոցներ, պահել մարիոնետային լրագրողներ (նաեւ մայրաքաղաքում), որպեսզի ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայանան մարգարեի տեսքով: Այնպես որ ե՛ւ թերթի, ե՛ւ ամբողջ Սյունիքի համար թիվ մեկ սպառնալիքը խոշոր կապիտալի մասնակցությամբ մարզում ներդրվող օլիգարխիկ-հակաազգային համակարգն է:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ

30 հոկտեմբերի 2013թ.

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21