«Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը». այսօր վարդապետի հիշատակի օրն է

22.10.2018 19:25
1262

Երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասը վախճանվել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Փարիզում:

Նրա կյանքի վերջին 16 տարիներն անցան բուժական հաստատություններում:

Կոմիտասն այդ ժամանակ արդեն դադարել էր ստեղծագործել. կորցրել էր հոգեկան հավասարակշռությունը:

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»,- ասում էր Պարույր Սևակը:

Արմատներով Գողթն գավառից Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում: Ծնողները բնատուր ձայն են ունեցել և երգեր հորինել, սակայն մանուկ Սողոմոնը, վաղ է որբացել:

1881-1893 թվականներին սովորում է Գևորգյան ճեմարանում և սկսում հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր:

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցե՛ք նրանից»,- ասում էր վարդապետը:

Սողոմոն Սողոմոնյանը Կոմիտաս անվանունը 1894 թվականին է ստանում` ի պատիվ 7-րդ դարի հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա. Աղցեցու: 1890-ին ձեռնադրվում է սարկավագ, հետագայում դառնում երաժշտության ուսուցիչ: Տարիներ անց ստանում է Վարդապետի հոգևոր աստիճան:

Կոմիտասը զբաղվել է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և ուսումնասիրմամբ:

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջները կծնի ու կծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»:

Հայոց ցեղասպանությունը ընդհատում է երաժշտի գործունեությունը:

Պոլսահայ մտավորականների հետ միասին նա ևս ձերբակալվում է, սակայն դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ աքսորից ետ են ուղարկում, բայց նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը:

«Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչվեց: Հայ հասարակությունն զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը»,- պատմում էր Ավետիք Իսահակյանը:

mamul.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40