Ուրվական դարձած քաղաքը

16.12.2022 16:03
3931

Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքն է, որը գտնվում է Սյունիքի մարզում՝ Այրի լեռան ստորոտին։ 1951 թվականին Դաստակերտը համարվել է  քաղաքատիպ ավան, և նույն թվականին այնտեղ բացվել է պղնձամոլիբդենային կոմբինատ, որն աշխատել է մինչև 1973 թ.։ Այնուհետև քաղաքում բացվել է բժշկական տեխնիկայի գործարան։

Դաստակերտի վերելքի տարիներին (1960-1970 թթ․) այնտեղ ապրել են մոտ 3500 մարդ։ Ժամանակին այսքան բնակչություն ունեցող քաղաքն այսօր ամայացել է և ստացել ուրվական անունը։ Այսօր Դաստակերտում ապրում է ընդամենը 250 բնակիչ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Դաստակերտում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է ընդամենը 9 աշակերտ։

Դաստակերտի բնակչուհի Սուսաննա Ղումաշյանը, ով Դաստակերտ է տեղափոխվել 2004 թվականին Գեղարքունիքի մարզից, ասաց՝ այստեղ են եկել այն ակնկալիքով, որ հանքը կվերաբացվի և նոր աշխատատեղեր կլինեն։

Արդեն 17 տարի է՝ խոսակցություններ են գնում հանքը բացելու մասին, բայց այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Նա ավելացրեց՝ եթե հանքը բացվի՝ Դաստակերտի բնակչությունը կավելանա և բնակավայրն իսկապես կվերածվի քաղաքի, հակառակ դեպքում այն վերջնականապես կդատարկվի ու կդառնա իսկական ուրվական քաղաք...

 

Ադիբեկ Բադալյան

ՀՊՄՀ, լրագրության ֆակուլտետ, 1-ին կուրս

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12