Ուշադրություն վարորդներին. երթևեկության որոշ կանոններ կփոխվեն, վարորդներին էլ կտուգանեն

30.04.2019 17:47
1193

Փորձնական «վաֆլիների» կանոնները խախտած վարորդներն արդեն կտուգանվեն։ Ճանապարհային ոստիկանությունը սահմանել է տուգանքի չափը։

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախատեսում է մայիսի 5–ից մի շարք փոփոխություններ կյանքի կոչել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

«Երբ ՃՈ-ն այսպես կոչված «վաֆլիների» գծանշումն արեց, մենք հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Սակայն մենք նորից կգծանշենք խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», ճանապարհային նշաններ կլինեն։ Խցանումների ժամանակ այդ տարածք մուտք գործած վարորդները կտուգանվեն 5000 դրամի չափով»,– ասաց Կարապետյանը:

Փոփոխություններ կլինեն նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ։ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնեց, որ 1-1.5 տարի փորձնական եղանակով մի քանի հատվածներում կիրառել են այն կանոնը, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն առավելություն ունի ներս մտնողի հանդեպ:

«Մայիսի 5–ից բոլո՛ր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, ըստ որի` դրսից մուտք գործողն ունի առավելություն, նոր կանոնի ուժով` շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում` ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները, ինչպես նաև որոշակի ցուցանակներ` էլեկտրամոբիլների կիրառման հետ


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40