Ութ գյուղերի «վերադարձի հարցը» կարող է որոշել սահմանազատման և սահմանագծման գործընթացը. նախարար

29.12.2023 18:40
815

Ութ գյուղերի «վերադարձի հարցը» կարող է որոշել սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ այդ աշխատանքային խմբի շրջանակներում, ասուլիսին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ադրբեջանի արտգործնախարարը երեկ սահմանազատման գործընթացը կապել էր Հայաստանից Բաքվի պահանջած ութ գյուղերի վերադարձի հետ, ասելով, որ այդ հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում են, և դրանց պատկանելությունը չի վիճարկվում:

«Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, և կան տարածքներ, որ մենք ենք դրանց մասին խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ առաջինը՝ փոխանակում և մյուսը՝ ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում ասելով նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի մակերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ», - այսօր նշեց նախարար Սանոսյանը:

Հայաստանցի պաշտոնյաները ավելի վաղ էլ հավաստիացրել էին, թե հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա: Իսկ լուծման երկու տարբերակ են նշում՝ կա՛մ պահպանվում է առկա իրավիճակը, կա՛մ անկլավների փոխանակում է տեղի ունենում: Այս ֆոնին պաշտոնական Երևանը բացի Արծվաշենից, հիշատակել է նաև Տավուշի մարզի մի քանի գյուղերի վարելահողեր:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40