В Сюнике отметили День учителя

08.10.2026 10:37
226

Мероприятие в честь учителей, организованное куратором проектов Русского дома в Сюнике Людмилой Агаханян и ребятами из Литературного клуба имени Александра Грибоедова, прошло в Капанском Доме русской книги.

На праздничную встречу пришли педагоги школ Капана и села Лернадзор – учителя русского и армянского языков, истории, музыки, труда и других предметов, а также преподаватели, ведущие занятия на русском языке.

Руководитель Передовой группы по открытию Генконсульства России в Капане Владимир Чертков поблагодарил педагогов за их работу, отдельно отметив учителей русского языка.

«Несмотря на непростое время, вы продолжаете знакомить школьников с русским языком и культурой, сохраняя преданность профессии и ответственность за своё дело», – отметил он.

Директор Капанского Дома русской книги Нарине Айрапетян поблагодарила Русский дом в Армении за внимание к педагогам.

Учитель армянского языка Светлана Егиазарян отметила особую ценность таких встреч:

«Для педагогов важно чувствовать внимание, поддержку и благодарность за свой ежедневный труд».

Особенно трогательными стали слова ребят, поблагодаривших учителей за знания, поддержку и заботу. Такие признания остаются в памяти гораздо дольше самого праздника.

В завершение каждый педагог получил букет цветов от Русского дома в Армении – красивый знак внимания к людям, чей труд остаётся в памяти учеников на долгие годы.

 

Սյունիքում տոնել են Ուսուցչի օրը

 Ուսուցիչներին նվիրված միջոցառումն, որը կազմակերպել էին Սյունիքում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը և Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան գրական ակումբի անդամները, տեղի է ունեցել Կապանի Ռուսական գրքի տանը։

Տոնական հանդիպմանը ներկա էին Կապանի և Լեռնաձոր գյուղի դպրոցների մանկավարժները՝ ռուսաց և հայոց լեզուների, պատմության, երաժշտության, աշխատանքի և այլ առարկաների, ինչպես նաև ռուսերեն լեզվով դասավանդող ուսուցիչները։

 Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցերով առաջատար խմբի ղեկավար Վլադիմիր Չերտկովը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ առանձնահատուկ ընդգծելով ռուսաց լեզվի ուսուցիչների դերը։

 «Չնայած բարդ ժամանակներին՝ դուք շարունակում եք աշակերտներին ծանոթացնել ռուսաց լեզվի և մշակույթի հետ՝ պահպանելով հավատարմությունը մասնագիտությանը և աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը»,- նշել է նա։

Կապանի Ռուսական գրքի տան տնօրեն Նարինե Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ռուսական տանը՝ ուսուցիչների հանդեպ ուշադրության համար։

Հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Եղիազարյանն ընդգծել է նման հանդիպումների առանձնահատուկ արժեքը.

 «Ուսուցիչների համար կարևոր է զգալ ուշադրությունը, աջակցությունը և ամենօրյա աշխատանքի համար երախտագիտությունը»։

Հատկապես հուզիչ էին գիտելիքի, աջակցության և հոգատարության համար շնորհակալություն հայտնած երեխաների խոսքերը։ Այդպիսի խոստովանությունները հիշողության մեջ տոնից երկար են մնում։

Վերջում յուրաքանչյուր ուսուցիչ ծաղկեփունջ ստացավ Հայաստանում Ռուսական տան կողմից՝ ուշադրության գեղեցիկ նշան այն մարդկանց նկատմամբ, ում աշխատանքը հավերժ մնում է աշակերտների հիշողության մեջ։

 

Русский дом в Армении

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40