Վաչագան գետ․ երրորդ փուլ

26.02.2026 23:25
486

Կապանի միջով հոսող Վաչագան գետի հունի բարեկարգման մեծածավալ ծրագիրը, որն էապես փոխել է քաղաքի դիմագիծը և շատ կարճ ժամանակահատվածում դարձել այցեքարտ կապանցիների և հյուրերի համար, հասել է վերջին՝ 3-րդ փուլին՝ ընդգրկելով Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրի շրջակա հատվածը։

Մոտ 730 մետր երկարությամբ հատվածում նախատեսվում են գետի հունի մաքրման, ավազանի էսթետիկ տեսքի ձևավորման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման, մայթի նորոգման, նոր ճաղավանդակների տեղադրման, լուսավորության համակարգի անցկացման, կոյուղագծի, ինչպես նաև դեպի մասնավոր տներ մուտքի ապահովման համար 14 հարթակի կառուցման աշխատանքներ։

Ամենշաբաթյա այցերի շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը դիտարկել է նաև շինարարական այս օբյեկտը, ոլորտի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման տարբերակները, իսկ արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ տվել հանձնարարականներ։

Վաչագան գետի հունի բարեկարգման՝ ինչպես առաջին և երկրորդ, այնպես էլ երրորդ փուլի ծրագիրը կյանքի է կոչվում Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով/278 477 444 ՀՀ դրամ/, այդ թվում՝ համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից պարտադիր մասհանումների գումարով/170 837 556/։

Ծրագրի 3-րդ փուլի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 449 315 000 ՀՀ դրամ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40