Վաչագանի հուշարձան-կոթողը

21.01.2025 16:22
692

Հուշարձան-կոթողը (ճարտարապետ՝ Էդվարդ Սարափյան) կառուցվել է համագյուղացի Վանյա Ղազարյանի պատվերով և անմիջական ղեկավարությամբ: Երկրով մեկ սփռված համագյուղացիներն անխտիր մասնակցել են հուշարձանի կառուցմանը: Տարակարծություններ կային հուշարձանի տեղի խնդրում: Անուշավան Նուրիջանյանի առաջարկությամբ կառուցվել է հենց այն տեղում, որտեղ հիմա կա:

Հուշարձանն ունի յոթ մետր երեսուն սանտիմետր բարձրություն՝ շրջապատված կանաչ տարածքով, ցայտաղբյուրով: Այն Կապանի գյուղերում կառուցված 44 հուշարձաններից միակն է, որտեղ զոհվածների անուն-ազգանունները դրոշմված են գրանիտե առանձին քարերի վրա: Դրա իմաստն այն է, որ յուրաքանչյուր ընթերցող ամեն մի նահատակի անուն-ազգանունը կարդալիս շրջի հուշարձանի շուրջը:

Հայրենական մեծ պատերազմում զոհված վաչագանցիների հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 1969 թ. հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 10-ին: Հավաքվել էին գյուղի ողջ մարդիկ, Մոսկվայից, Սևաստոպոլից, Կապանի ու շրջանի գյուղերից եկած հարյուրավոր մարդիկ: Սրտառուչ էր հանդիպումը, առաջինն ամբիոնին մոտեցավ Վանյա Ղազարյանը: Նրա բացման խոսքից հետո պատերազմում զոհված հինգ որդիների մայր Լիզա (Լիզինկա) Ղոնյանը, արցունքները հազիվ զսպելով, դողդոջուն ձեռքերով կտրում է ժապավենը:

Հրավառություն են տալիս գյուղի հրավիրված N զորամասի մարտիկները: Հուշարձանին են մոտենում դպրոցականները՝ ձեռքերին 88 վառվող մոմ և դնում հուշաքար-խորանարդիկներին, որտեղ գրված են զոհվածների անունները: Այնուհետև վաչագանցիների՝ Հայրենական մեծ պատերազմում կատարած գործերի մասին պատմում է Արշավիր Նազարեթյանը: Ելույթներ են ունենում Բրեստի ամրոցի լեգենդար հերոս Սոս Նուրիջանյանի մայրը՝ Արփենիկ Նուրիջանյանը, համագյուղացիներ Անուշավան Նուրիջանյանը, պահեստի գնդապետ Մովսես Օրբելյանը, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան Եփրեմ Մարգարյանը և ՀԿԿ Կապանի շրջանի քարտուղար Ս. Օհանջանյանը: Արշամ Վեզիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանն արտասանում են իրենց բանաստեղծություններից: Կապանի շրջզինկոմ Թ. Բաղիրյանն իր ելույթից հետո «ՍՍՀՄ զինված ուժերի 50 տարին» անունով մեդալներ է հանձնում պատերազմից հաղթանակով վերադարձած մի խումբ վաչագանցիների:

Կասկած չկա. կանցնեն տարիներ, և Վաչագանի հուշարձան-կոթողի մոտ կհավաքվեն համագյուղացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհվածներին ու գլխահակ հարգելու նրանց հիշատակը:

Հերոսները չեն մեռնում, նրանք ծնվում են նորածնի հետ և ապրում դարեդար:

 

Հուշարձան-կոթողի բացման արարողության տեղեկությունները վերցված են համագյուղացի Գարեգին Նուրիջանյանի «Զոհված վաչագանցիների հիշատակին» հոդվածից՝ տպագրված «Պղնձի համար» թերթում (28 հոկտեմբերի 1969 թ.)

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40