Վաչե Պետրոսյան․ պատերազմը խլեց լավագույններին

07.04.2021 15:24
8137

Վաչե Արարատի Պետրոսյան․ ծնվել է 1996 թ․ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սիսիանի համար N 2 դպրոցում։ 2014 թ․ ընդունվել եւ 2018 թ․ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժինը, ապա շարունակել կրթությունը նույն բաժնի մագիստրատուրայում (անվճար)։ Օգտվելով տարկետման հնարավորությունից՝  ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան․ մեկ տարի անց` գերազանց ավարտելով ռազմական համալսարանը, զորակոչվել է բանակ՝ որպես սպա ծառայել Կապանի զորամասում։

Վաչեի մասին մեզ եղբայրն է պատմում, ձայնը դողում է, բայց խոսքերում միայն հպարտություն է․ «Իմ եղբայրն ամեն տեղ լավագույնն էր»։

Կապանի զորամասի հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Արամ Մանուկյանը հուզվում է Վաչեի մասին խոսելիս․ «Մասնագիտության մեջ գերազանց զարգացած ու պատրաստված սպա էր, չնայած, որ ինքը կադրային սպա չէր, այլ մեկ տարի էր սովորել։ Քաջատեղյակ էր պատմությանը, իր վարած դասերի ժամանակ թերություններ չէր հանդուրժում։ Կոլեկտիվին նվիրված, գիտակ, հրամանատարության եւ զինվորների հարգանքը վայելող, կյանքով լի տղա էր։ Սեպտեմբերի 27-30-ը անդադար, առանց քնելու վարել է մարտական գործողությունները, անսխալ ու հմուտ ղեկավարել մարտը։ Մինչեւ չարաբաստիկ սեպտեմբերի 30-ն ինքն ու իր դասակն անվնաս էին, բայց տեղափոխության ժամանակ թշնամու անօդաչուն նկատել է ու խփել մեքենային։ Ափսոս, հազար ափսոս․․․»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմում լեյտենանտ Վահե Պետրոսյանը գործել է գիտակից հրամանատարին հատուկ հմտությամբ, արդյունքում՝ անսխալ վերացված թիրախներ, հաղթանակի անգնահատելի հպարտություն․․․

Պատերազմը խլում է լավագույններին․ 2020 թ․ սեպտեմբերի 30-ին զոհվում է լեյտենանտ Վաչե Պետրոսյանը՝ երիտասարդ հայ սպան, ով իր երկրին սիրահարված էր պատանու խենթությամբ եւ պատմաբանի իմաստնությամբ։

Տիգրանուհի Բադալյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17