Վագիֆ Խաչատրյանի գերեվարումից անցել է 1 տարի. մեղադրանք, ազատազրկում և զանգ ընտանիքին` ամիսը 1 անգամ

29.07.2024 17:33
717

1 տարի առաջ՝ այս օրը, արցախցի Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ զորքերը հանել էին Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման կարիք ունեցողներին տեղափոխող ԿԽՄԿ ավտոմեքենայից և գերեվարել։ Նա իբր մեղադրվում էր 1991 թվականին «հանցավոր խումբ ստեղծելու» և Խոջալուի գործողություններին մասնակցելու մեջ:

1 տարի անց, սակայն, Վագիֆ Խաչատրյանը ոչ միայն չվերադարձվեց հայրենիք, այլև դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

Վերջինս 15 տարվա ազատազրկման 5 տարին անցկացնելու է բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։

Վագիֆ Խաչատրյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել էր արդարացնել։

Մինչ այս Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը դիմել է միջազգային տարբեր կառույցների, սակայն ապարդյուն։ Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանն անգամ դիմել էր Փարիզի քաղաքապետին, երբ վերջինս Արցախի շրջափակման օրերին հումանիտար օգնություն էր բերել Հայաստան Կոռնիձորի հատված Արցախ տեղափոխելու համար, Անն Իդալգոն խոստացավ զբաղվել և փորձել անել ամեն հնարավոր բան, սակայն, ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունը շարունակում է լռել։ 

Խաչատրյանն ընտանիքի հետ կարողանում է կապ հաստատել միայն ամիսը մեկ անգամ։

24news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40