Վահե Հակոբյանն ուշացումով հասկացավ, որ ինքն օտար է եւ ավելորդ այդ համակարգում, իսկ հայրիկի մուրհակներն էլ վաղուց են մարված

25.11.2014 17:00
4726

Նոյեմբերի 21-ին պաշտոնանկ արվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, ով այդ պաշտոնը ստանձնել էր այս տարվա սեպտեմբերի 9-ին:

Սույն պաշտոնանկությունը միգուցե եւ արտառոց չհամարվեր, եթե Վահե Հակոբյանն այդ գործում նշանակված չլիներ ընդամենը երկու եւ կես ամիս առաջ, եթե դրանից առաջ էլ` ս.թ. սեպտեմբերի 4-ին, հեռացված չլիներ Սյունիքի մարզպետի պաշտոնից (մարզպետ էր նշանակվել 2013թ. հուլիսի 10-ին):

Վահե Հակոբյանին ճանաչողներն ի սկզբանե համոզված էին (գրեթե` վստահ), որ նա չի կարող վարել հանրապետության ջրային տնտեսության ղեկավարի պաշտոնը, բայց եւ չէին սպասում, որ հանգուցալուծումն այդքան արագ տեղի կունենա:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, պաշտոնանկ արվեց Վահե Հակոբյանը եւ պաշտոնանկ արվեց այդքան դաժան ձեւով:

Մայրաքաղաքային լրատվամիջոցները միաբերան պնդում են, որ պաշտոնանկությունը պայմանավորված էր հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած լարված հարաբերություններով, ինչի հետեւանքով նա հայտնվել էր յուրայինների մեջ օտարի կարգավիճակում:

Բոլոր այդ դիտարկումներին հակադրվելու հիմքեր չունենք: Այլ հարց է, թե ինչու եւ ինչպես Վահե Հակոբյանն անցանկալի անձ դարձավ իշխանությունների համար, թե ինչու նա զրկվեց հարազատ իշխանության անսահման բարեհաճությունից ու վստահությունից:

Նախ` պարզվում է, որ նա դասեր չէր առել ոչ վաղ անցյալի ձախողումներից եւ շարունակում էր հավատարիմ մնալ իր անլուրջ, ոչ պետքական, անխոհեմ, հաճախ` թեթեւամիտ, աշխատաոճին: Նաեւ այդ գործելակերպի շնորհիվ չէր տիրապետում (եւ չէր կարող տիրապետել) ջրային տնտեսության կոմիտեի իրավիճակին: Ավելին` պետական այդ կառույցի աշխատակազմում որոշ պաշտոնյաներ հասցրել էին ապստամբել նրա դեմ: Հատկապես լարված էին հարաբերությունները համակարգում գործող ԾԻԳ-երի ղեկավարների հետ: Ըստ քաջատեղյակ աղբյուրների` որոշ դեպքերում բանը հասել էր ձեռնամարտի եւ ծեծկռտուքի: Վահեն փորձում էր ջրտնտպետկոմի նախագահի աթոռը զբաղեցնելուց բացի լինել նաեւ բնագավառի լիարժեք տերը, ինչը փափագելի անուրջի պես մի բան էր, թեկուզ եւ այն պատճառով, որ ինքը ոլորտը չէր պատկերացնում, չուներ ինքնուրույն աշխատելու փորձ, չուներ համապատասխան կամային հատկանիշներ:

Վահե Հակոբյանն իսկապես զրկված էր իր ղեկավարած կառույցում կադրային եւ այլ հարցեր ինքնուրույն լուծելու հնարավորությունից: Փորձեց աշխատակազմում ձեւավորել սեփական թիմ: Դրանում, առաջին հայացքից, արտասովոր ոչինչ չկար, բայց սեփական թիմը ձեւավորում էր ոչ թե պրոֆեսիոնալներից, այլ Սյունիքի մարզպետարանի պաշտոնյաներից, ովքեր հեռավոր պատկերացում անգամ չունեին ջրային տնտեսության մասին եւ խիստ երեւելի էին անդեմության առումով, ովքեր ընդամենը Վահեի անձի կույր նվիրյալներն էին:

Վահեի շուրջ իրավիճակի շիկացմանը նպաստեց մեկ ուրիշ հանգամանք եւս: Իշխանություններն արդեն մարել էին հայրիկի բոլոր մուրհակները, եւ Մաքսիմ Հակոբյանի հանդեպ այլեւս որեւէ պարտավորություն չունեին: Վերջինս էլ, ըստ էության, վաստակել էր հավելյալ զգուշացում ստանալու «պատիվ»: Հատկապես վերջին օրերին Քաջարանում եւ Կապանում ակտիվորեն շրջանառվում էր ասեկոսեն, թե իբր կոմբինատի նախկին տնօրենը հետ է գալիս, ինչը հանրության որոշ խավեր լրջությամբ էին ընդունել: Որոշ ուժեր էլ սկսել էին բացահայտ հանդես գալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նոր կառավարիչների դեմ:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ինչի՞ց բռնկվեց հրդեհը:

Ըստ մայրաքաղաքային մամուլի` նախօրեին Վահե Հակոբյանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակության հետ Հովիկ Աբրահամյանի մոտ էր: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության եւ ֆրանսիական ընկերության միջեւ համագործակցությունը, իսկ «Սաուր» ընկերության գործադիր նախագահը հայտարարել է, թե ընկերությունը պատրաստվում է Հայաստանի ջրամատակարարման բնագավառում նոր ներդրումներ կատարել: Քննարկվել էին նաեւ ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, առկա իրավիճակին եւ խնդիրներին առնչվող հարցեր:

Իշխանության կուլիսներում, սակայն,  շրջանառվում է կարծիքը, թե ամեն ինչ սկսվել է ֆրանսիացիների այցից:

Մեր աղբյուրները, մինչդեռ, վկայում են, որ Վահե Հակոբյանի շուրջ հրդեհն այս անգամ եւս բռնկվել է Սյունիքից:

Նոյեմբերի 2-ին Կապանում տեղի ունեցավ մի պատահար, որից էլ սկսվեց վերջին ամիսներին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: Այդ օրը ջրատարի վթարից տուժեց 15 բնակարան: Հաջորդ առավոտյան դեպքի վայրում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Սյունիքի մարզպետը հուսահատ բնակիչներին տեղեկացրեց, որ պատահարի մասին տեղյակ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով էլ հավաստիացրել է` արվելու է ամեն ինչ` տուժած բնակիչներին օգնելու համար: Վարչապետը կատարել է իր խոստումը` մեկ օր հետո` նոյեմբերի 4-ին, համապատասխան գումար փոխանցելով Կապանի քաղաքապետարանի գանձապետական հաշիվ` բնակչության կրած վնասը հատուցելու համար: Ի դեպ, իշխանության նման օպերատիվ գործելակերպը ոգեւորությամբ ու երախտագիտությամբ են ընդունել պատահարից տուժածները:

Բոլորովին այլ էր ջրտնտպետկոմի` տարօրինակ իրավիճակում հայտնված նախագահ Վահե Հակոբյանի արձագանքը. նա փորձում է հետ բերել տուժած կապանցիներին հատկացված գումարը, քանզի փողը փոխանցվել էր իր ղեկավարած գերատեսչության միջոցներից, իսկ ինքը` գերատեսչության ղեկավարը, չգիտեր այդ մասին:

Եվ, սեփական դեմքը գոնե ուշացումով փրկելու համար, աշխատանքից ազատվելու դիմում է գրում ՀՀ վարչապետին` վստահ լինելով, թե դիմումը կմերժվի: Սակայն Վահեի այդ ցատկոտումները տհաճությամբ են ընդունվում, եւ նրա հետագա պաշտոնավարումն անհնարին է համարվում:
Նոյեմբերի 22-ին, ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վահե Հակոբյանին իր դիմումի համաձայն ազատում է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Վահե Հակոբյանի խնդիրը, սակայն, դրանով չի փակվել: Հիմա օրակարգում նրան Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պարտականություններից ազատելն է: Չի բացառվում նաեւ, որ Վահե Հակոբյանից պահանջվի պարզագույն մի հարցի պատասխան` ինչպե՞ս է դարձել միլիարդատեր` չունենալով որեւէ արժանիք, ունենալով տիեզերական ատելություն աշխատանքի, աշխատող, արարող մարդկանց հանդեպ: Մեծ է հավանականությունը, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ում` Մաքսիմ Հակոբյանի կառավարման ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներն ու օրինախախտումները դրվեն իրավապահների սեղանին:

Անկեղծորեն ափսոսում ենք, որ Վահե Հակոբյանն ունեցավ նման անփառունակ վախճան: Իհարկե, ի սկզբանե սխալ էր երկրի կառավարման գործում նրան ընդգրկելը: Բայց եւ նրա ձախողումները կարող էին այդքան արագ ու ակնհայտ տեղի չունենալ Սյունիքի մարզպետարանում եւ ջրտնտպետկոմում:

Նրա ձախողումների հիմնարար պատճառներին քանիցս ենք անդրադարձել (ափսոս, որ իրեն թույլ չեն տվել հետեւել դրանց), ուստի եւ այդ հարցերին կրկին անդրադառնալն ավելորդ ենք համարում: Մի բան, սակայն, չենք կարող չհիշեցնել Վահե Հակոբյանին` պետք չէր խաղալիք կամ կույր գործիք դառնալ խոսքի մուրացկան, կիսագրագետ եւ փուչիկաձեւ բանսարկուի եւ հայոց արեւելյան կողմերում հայտնի երկու զույգ կուրտիզանուհու անլվա ձեռքերում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37