Վահե նզովյալն անսպասելիորեն ժամանել է Կապան եւ «հույժ կարեւոր» խորհրդակցություն անցկացրել

20.06.2018 17:17
2731

 Սյունիքից հեռացված Վահեն հունիսի 19-ին ուղղաթիռով անսպասելիորեն ժամանել է Կապան՝ երեւանյան իր «թըմի» անդամների ուղեկցությամբ:

Հունանի փողոցի մերձակայքում գտնվող հայտնի գրասենյակում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են նրա տեղացի ստրուկներից մի քանիսը, այդ թվում՝ հայտնի դպրոցի կուրտիզանուհի-տնօրենը: Բազմաթիվ մարդիկ՝ մարզպետի երեկվա «բարեկամներից»,  բացասաբար են արձագանքել Վահեի հրավերին եւ չեն մասնակցել խառնաժողովին:

Օրակարգում մեկ հարց է եղել. «Սյունյաց երկիր» թերթի, խմբագրի դեմ համացանցային վայրահաչությունն ուժեղացնելու մասին:

Նա մեկ անգամ եւս լացակումած խոստովանել է՝ չլիներ «Սյունյաց երկիրը»,  ինքը կշարունակեր վարել մարզպետի պաշտոնը:

Եւ ուրեմն՝ թերթի դեմ պայքարը պետք է շարունակել՝ խտրություն չդնելով միջոցների միջեւ, չխնայելով ֆինանսներ:

Հանձնարարվել է՝ չբավարարվել մինչեւ այսօր ստեղծված ֆեյսբուքյան կեղծ էջերով, նոր էջեր բացել, նոր մատնիչներ հավաքագրել դիմումներ, «քոմենթներ» գրելու համար՝ բազմապատկելով դրանց համար տրվող վճարը:

Հրահանգ է տրվել՝ թերթի դեմ պայքարն ուղեկցել Սյունիքի նորանշանակ մարզպետի մասին ստահոդ լուրեր տարածելով:

Կարեւորվել է Աղասի Հակոբջանյանին վարկաբեկելը,  ինչպես եւ ԲՀԿ կապանյան շարքերի պառակտումը:

….Խորհրդակցությունից մեկ-երկու ժամ անց համացանցում հայտնվել է ընդդեմ «Սյունյաց երկրի» հերթական կաղկանձը:

«Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանը քմծիծաղով արձագանքեց վահեհակոբյանական այդ վնգստոցին եւ ասաց. «Մեղք է այդ տղան, այդպես էլ չհասկացավ, որ ինքը, իր ստրուկների նախիրը, իր հովանավորները, իր փողերը՝ միասին վերցրած,  զրո են թերթի ընթացքը խոչընդոտելու համար: Այդպես էլ չհասկացավ, որ Սյունիքը դեռեւս 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ է մերժել իրեն: Չհասկացավ, որ սյունեցիների համար ինքը սովորական հրոսակ է, ինչի արդյունքում էլ հավերժորեն տեղ է գտել Սյունիքի նորագույն պատմության աղբանոցում: Ինքն ընդամենը փորձում է խուսափել պատասխանատվությունից, փորձում է մեր երկրամասից գողացածը հետ չբերել: Նրա հոգեվարքին պետք է ըմբռնումով մոտենալ, անպայման վերընթերցեք «Քաջ Նազար» կոթողային գործը՝ Դերենիկ Դեմիրճյանի մշակմամբ, եւ կհասկանաք քաղաքական այդ հանգուցյալի հոգեկան վիճակը»:

«Սյունյաց երկիր»

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24