Վախճանվել է Սյունյաց աշխարհի մեր օրերի նշանավոր բանաստեղծ, արձակագիր Արկադի Ծատուրյանը

09.08.2021 18:23
5507

Ծնվել է 1937 թ. փետրվարի 7-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը: Երկար տարիներ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է աշխատել հայրենի գյուղի Գ. Սեւունցի անվան միջնակարգ դպրոցում: 1989-ից Ներքին Խնձորեսկ սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էր, ապա՝ 2004-ից՝ ղեկավարեց մայր Խնձորեսկի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը:

Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, հավաքել ժողովրդական բանահյուսության գոհարներ:

Հեղինակել է հետեւյալ ժողովածուները՝ «Կատակում, զվարճախոսում, սրամտում է Խնձորեսկը» - 1998թ., «Թուրուսի խութի գրավումը» (վիպակ) - 1998թ., «Հողի սիրով» (բանաստեղծություններ) - 2001թ., «Արքաների խիղճը» (առակներ) - 2000թ., «Զանգեզուրյան տաղեր» (ժողովրդական քառյակներ) - 2001թ., «Մի կրակեք հայերի վրա» (պատմվածքներ) - 2002թ., «Ապրելու իրավունքով» (պատմվածքներ) - 2003թ., «Առանց հայրենիք չի կարելի» (պատմվածքներ) - 2004թ., «Մարդ էլ կա, մարդ էլ» (արձակ եւ չափածո) - 2004թ., «Հայրենիքը սկսվում է ծննդավայրից» (պատմվածքներ) - 2005թ., «Ծիծաղում է Խնձորեսկը» - 2006թ., «Ծուխ ծխանի» (պատմվածքներ, նովելներ) - 2007թ., «Գորիսապատում-Ա» (Գորիսի պատմություն) - 2010թ., «Խոզնավար» (գյուղի պատմություն) - 2010թ., «Գորիսապատում-Բ» (Գորիսի պատմություն) - 2011թ., «Մեր Այվազյանը» (գրողի դիմանկար) - 2012թ., «Սյունիքի գրողները մանուկների համար» (ժողովածու) - 2011թ., «Գորիսապատում-Գ» (Գորիսի պատմություն) - 2012թ., «Ներքին Խնձորեսկ» (գյուղի պատմություն) - 2012թ., «Սյունիքի եւ սյունեցու մասին» (մենագրություն) - 2011թ., «Հույսի ճանապարհ» (չափածո, արձակ, դրամա) - 2013թ., «Գորիսապատում-Դ» (Գորիսի պատմություն) - 2014թ., եւ այլ գրքեր:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը խորապես վշտացած է իր լավագույն բարեկամներից մեկի՝ Արկադի Ծատուրյանի մահվան առիթով եւ ցավակցում է նրա հարազատներին ու մերձավորներին:

Համոզված ենք՝ նրա անունն ընդմիշտ մնալու է Սյունյաց աշխարհի հոգեւոր-մշակութային տարեգրության մեջ:

Ինչ-որ չափով մխիթարված ենք, որ կարողացել ենք «Սյունյաց երկրի» հատուկ համարներից մեկը 2014 թ. սեպտեմբերի 20-ին նվիրել Արկադի Ծատուրյանին: Դա լրագրային մի թողարկում էր, որը յուրօրինակ հանրագիտարան դարձավ նրա կյանքի եւ գործունեության մասին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38