Վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին կթեստավորենք․ վարչապետ

09.04.2020 11:46
1202

Երեկ մենք իրականացրել ենք կորոնավիրուսի 236 թեստ, որից դրական է 28-ը։ Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր բուժվածների թիվը 24 է։

«Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի աճ, նաեւ մեկուսացումից դուրս եկած անձանց թվի աճ։ Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։ Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետեւյալն է, որ մենք վաղվանից արդեն պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Այսօր արդեն խորհրդակցություն ենք ունեցել, եւ նախարարը պարզաբանել է, որ առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի։ Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, ուղղակի մարդկանց հրավիրել եւ թեստավորել կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին, գուցե նաեւ այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորեն եւ պատկերացում կկազմեն ընթացիկ իրավիճակի մասին։

«Եվս մեկ ճշտում եմ ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ։ Տեղեկացնեմ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում մենք այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք եւ ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով թարմացվում են տվյալները»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ճգշրտումների ընթացքում հայտնաբերել են 12 անճշտություն։

«Իհարկե, եւս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը։ Ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք, առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք։ Այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխվելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու եւ դեռեւս որեւէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ։ Սա, իհարկե, մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով՝ եթե այսպիսի անճշտություններ լինեն, մենք ժամանակ առ ժամանակ կուղղենք»,- ասաց վարչապետը։

 

armtimes.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01