Վահե Հակոբյան․ մեր ժամանակների «հերոսը»

31.07.2017 10:48
2316

Այս ակնարկում փորձ է արվում հասկանալ՝ ո՞վ է Վահե Հակոբյանը:

Հայրենասիրություն: Նա վաճառել է Հայաստանի Հանրապետությունում՝ իր կողմից հայտարարագրված միակ տունն ու գնել բնակարան արտասահմանում: Իհարկե, 2017թ. մայիսին մեկ վաճառվածի փոխարեն Հայաստանում գնել է երկու բնակարան ու երեք ավտոկայանատեղի: Բայց այդ հանգամանքն իրավիճակը բացարձակապես չի շտկում:

Ժողովրդավարություն: Ըստ նրա՝ «Գորիսի ավագանու կողմից տարածված հայտարարությունը գորիսեցիներին վերագրելը սխալ է»: Այսինքն՝ նա, ըստ էության, չի հավատում ներկայացուցչական ժողովորդավարությանը: Այս ենթատեքստում զարմանալի չէ, որ իր կողմից Ազգային ժողովի պատգամավորի տանուլ տված ընտրությունների մեղավոր հռչակեց համայնքների ղեկավարներին:

Արդյունավետությունը՝ որպես Սյունիքի մարզպետ: Բացառությամբ մի քանի թատերական ու պոպուլիստական ներկայացման, ինչպես օրինակ՝ Կապանում ինքնաթիռ նստելը, երկու պտույտ տալն ու օդանավակայանում իջնելը՝ ներկայացնելով իրեն՝ որպես առաջին ուղեւոր, կամ՝ ամպագոռգոռ հայտարարությունները պիցցայով մարզը կերակրելու վերաբերյալ (որոնք, ինչ խոսք, զավեշտալի էին), ուրիշ կառուցողական ու չափողական գործողություններ չեն ներկայացվել: Ավելին, նրա մարզպետության ժամանակահատվածում իր իսկ մասնակցությամբ առնվազն երկու անգամ Կապանը համապետական մակարդակով,  մեղմ ասած, ոչ բարվոք կերպով հիշատակվեց:

Խոչընդոտներ հաղթահարելու ունակություն: Երիտասարդ լրագրողների «Շառավիղ» ակումբին տրված հարցազրույցում նա հայտարարեց, որ հուլիսի 14-ին Գորիսում տեղի կունենա Սյունիքի մարզխորհրդի արտագնա նիստ: Սակայն այն բանից հետո, երբ Գորիսի ավագանու նիստում հարցեր հնչեցին մարզպետի գործունեության վերաբերյալ, Սյունիքի մարզխորհրդի արտագնա նիստն ուղղակիորեն տեղափոխվեց Ագարակ:

Տնտեսական արդյունավետություն: 2016թ. արդյունքներով ԶՊՄԿ-ն տարին փակել է հարկային վնասով: Իհարկե, միշտ էլ կարելի է մեղքը գցել մետաղների գների անկման վրա, սակայն 2009թ․ մոլիբդենի միջին գինն էականորեն ավելի ցածր էր, մինչդեռ հարկային տարին վնասով չփակվեց: Այս ամենը հաշվի առնելով՝ մի խնդիր է առաջ գալիս. այս անգամ մետաղների գների անկումը, կարծես թե, կարճաժամկետ բնույթ չի կրում, իսկ ԶՊՄԿ-ի աշխատանքը կենսական է ՀՀ-ի համար:

Հարստության աղբյուրը: 2012թ.-ից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն են: Սյունիքի մարզպետ նշանակվելիս նա հայտարարում էր, որ եկել է իր հարստությունը սյունեցիներին ծառայեցնելու: Սակայն մարզի աղբյուրներից ձեռք բերած փողերով մարզին լավություն անելու հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան ոգեւորություն:

Հավատարմությունը: Ստեղծվել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ն (10%-ը պատկանում է Վահե Հակոբյանին), առանց որի գոյության մինչ այդ ողջ արտադրական ցիկլն աշխատում էր: Իսկ այժմ «գործունեություն» ծավալած նշված ընկերությունը ծախսում է հավելյալ 1 մլրդ-ից ավելի միջոցներ: Այսպիսով, կարելի է փաստել, որ հավատարմությունը մայր ընկերության նկատմամբ, որի շնորհիվ նա հարստություն է դիզել, բացակայում է:

Բժիշկների մասին: Նրա խոսքերից մեջբերենք. «բժիշկները դարձել են ցինիկ» ու թողնենք առանց մեկնաբանությունների:

Հաջողության մասին: 2017թ. հուլիսի 10-ին հաքերային հարձակում է կատարվել «Սյունյաց երկիր» թերթի կայքի վրա: Ընդ որում՝  այդ հարձակումը չի զուգակցվել այլ կայքերի վրա հարձակումներով: Ու դա այն շրջանում, երբ ամենախիստ քննադատության էին ենթարկվում Վահե Հակոբյանի ոչ պրոֆեսիոնալիզմը եւ հակամարզային ու հակապետական գործունեությունը: Եթե հիմք ընդունենք անմեղության կանխավարկածն ու ենթադրենք, որ այս ամենն ուղղակի զուգադիպություն է, ապա կարելի է փաստել, որ մարզպետն ուղղակի անհաջողակ է․ քանզի նրա անմասն լինելուն հանրությունը դժվար թե հավատա:

Խոսքի արժեքը: Տես՝ «Խոչընդոտներ հաղթահարելու ունակություն»:

Հ․Գ․ Մարզպետը ցանկանում է իշխել ինչպես Բերիան, բայց ապրել Ծառուկյանի պես: Դա հնարավոր չէ:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40