Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնական

02.07.2024 20:45
851

Հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահի, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը։

Սպասվում է, որ առաջին զրույցը տեղի կունենա  Մոնղոլիայի նախագահի հետ, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի, դրանից հետո՝ Պակիստանի ղեկավար Շարիֆի հետ։

Դրանից հետո տեղի կունենա զրույց Էրդողանի հետ, ապա հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Իսկ մինչ գագաթնաժողովի մասնակիցների համար ոչ պաշտոնական ընթրիքը, մեր նախագահը կհանդիպի իր՝ այս գագաթնաժողովը հյուրընկալող պարոն Տոկաեւի հետ»,- ասել է Ուշակովը։

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40