«Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին

30.10.2020 11:49
1473

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Взгляд պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումներին և մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։ 

Պետդումայի ներկայացուցչի խոսքով՝ Ալիևի այս առաջարկի հետևում խարդավանք կա, քանի որ միայն Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ունենալով՝ Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։

«Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են հանդիսանում»,- նշել է Զատուլինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմաբ։ 

Զատուլինի խոսքով՝ Ալիևի այս առաջարկությունը տարբերվում է անգամ 2011 թվականին սահմանված Կազանյան բանաձևից, ըստ որի նախատեսվում էր, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանին սկզբում հանձներ «անվտագության գոտու» հինգ շրջան, իսկ Լաչինի և Քարվաճառի ճակատագիրն ավելի ուշ պետք է որոշվեր: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվեր հանարքվեի միջոցով։ 

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, սակայն, հիմա առաջարկում է «շրջանները հրադադարի դիմաց» գործարքը, սակայն եթե կողմերը այդ տարածքի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն եկել, ապա Ադրբեջանը  որոշ ժամանակ անց ռազմական գործողությունները վերսկսելու առիթ կգտնի։ 

«Հիմա պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը և փոխարենը դրա կարգավիճակի վերաբերյալ հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ կյանքի մասին խոսերը ոչինչ չարժեն»,-ընդգծել է Զատուլինը:

Վերջինիս կարծիքով՝ Ալիևի առաջարկները երկու նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ և երկրորդ՝ ձևացնել, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դաֆարեցման գաղափարից:

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, իր հերթին, վստահ է, որ Հայաստանը և Արցախը չեն ընդունելու Բաքվի առաջարկը, քանի որ այժմ ռազմական հաղթանակի հույս ունեն, իսկ ռազմական հաղթանակ նշանակում է հայերով բնակեցված ռազմավարական տարածքների և Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքների պահպանում։

Մարկովի խոսքով՝ հայերը հույս ունեն իրավիճակն իրենց օգտին զարգացնել և Ռուսաստանին իր կողմը քաշել։ 

«Այն որ հայերը համառություն են ցուցաբերելու Լաչինի և Քարվաճառի շրջաններում, լիովին ակնհայտ է։ Հայերը Ղարաբաղում ոչնչացման վտանգի տակ են և միջանցքների առկայությունը նրանց համար կենսական նշանակություն ունի։ Այնպես որ կռիվն այստեղ, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է»,- նշել է փորձագետը։ 

tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01